Daily Archives: 17.06.2020

Կատարվողը ընտրակեղծիքի՞ դեմ է, թե՞ կոնկրետ մեկ մարդու. Վահե Հովհաննիսյան

Ընտրակեղծիքների համակարգը ռազմավարական այլանդակություն է եւ չափազանց վտանգավոր։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այն, սկսած 1995-ից, կիրառական կողմի եւ մեթոդների տեսակետից ապրել է մեծ էվոլյուցիա՝ պարզագույն ընտրական արկղերի գողություն եւ լցոնում, կրիմինալ տարրերի ներգրավում, հանձնաժողովների տոտալ կաշառում, հետո՝ ավելի մշակված եղանակներ, կրկնաքվեարկություններ, հաշվառման վայրի… Կարդալ ավելին »

ՍԱՏՄ-ն ներկայացրել է սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար։ Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը: Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ: Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում: Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող… Կարդալ ավելին »

«Ցավով պետք է տեղեկացնենք, որ մեր մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք». Սյունիքի մարզպետարան

Հարգելի՛ սյունեցիներ Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում ունենք նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ ❗️ընդհանուր՝ 159 հաստատված դեպք, որից ➡️90 հոգի բուժվել է, ➡️69 հոգի հիվանդ է, որից՝ ❗️19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, ❗️50 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։ Հիվանդներն ըստ համայնքների․ ➖11 հոգի՝ Կապանից, ➖1 հոգի՝ Գորիսից, ➖14 հոգի՝ Սիսիանից,… Կարդալ ավելին »

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է. քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը

NEWS.am-ի տեղեկություններով ձերբակալվել է Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։ Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Աժ նախկին պատգամավոր կալանավորելու հարցը։ Այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվելու է նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդության քննությունը։ Ըստ մեր աղբյուրի՝ քրեական գործում նշվում է նաև «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը։

Միջակությունների գործող թայֆայի մի հավաքական ներկայացուցիչ՝ Միքայել Զոլյանն, այսօր ԱԺ-ում սրտնեղել է, որ ես ու իմ գաղափարակից ընկերները հայտնվում ենք հեռուստաեթերներում

Միջակությունների գործող թայֆայի մի հավաքական ներկայացուցիչ՝ Միքայել Զոլյանն, այսօր ԱԺ-ում սրտնեղել է, որ ես ու իմ գաղափարակից ընկերները հայտնվում ենք հեռուստաեթերներում։ Այս մարդկանց թվում էր, որ եթե Հանրայինի եւ իրենց սպասարկող այլ զլմների ( Ազատություն, 1in.am եւ այլն) եթերը զմրսեն մեր առջեւ, ապա մեր ասելիքը տեղ չի հասնի։ Թե ով էր Զոլյանն ու իր նման… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը լիահույս է, որ Իսլանդիայի հետ հաստատված կառուցողական երկխոսությունը հիմք կծառայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտման և համագործակցության զարգացման համար։ Մաղթում եմ Ձերդ… Կարդալ ավելին »

«Բիսեդկաներում» մեր բոլոր հայրենակիցներին հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները. Նիկոլ Փաշինյան

Եւս մեկ այդպիսի տաքսի եւ նորից շնորհակալություն: Այս մասին   ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ լուսանկար հրապարակել: Նա, մասնավորապես, նշել է. «Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ: Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ,… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսով վարակված 9 անձանցից ամենաերիտասարդը 42-ամյա տղամարդ է, իսկ ամենատարեցը՝ 80-ամյա կին

Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64… Կարդալ ավելին »