Daily Archives: 11.06.2020

Հայաստանը մտել ա նաև տնտեսական կոլապսի մեջ, և սա ավելի գլոբալ ու աղետալի խնդիր ա լինելու մեր ժողովրդի համար…

Սահակաշվիլին իր նախագահության ժամանակ եկել էր Հայաստան, և նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեծ ախպեր դիմելով, ասում էր նախանձում եմ Հայաստանի զարգացման տեմպերին ու օրինակ էր վերցնում մեզանից, իսկ այսօր Նիկոլի անփառունակ կառավարման պատճառով Վրաստանը օգնություն ա ուղարկում առողջապահական քաոսում հայտնված Հայաստանին… Եվ սա դեռ սկիզբն ա, քանզի Հայաստանը մտել ա նաև տնտեսական կոլապսի մեջ, և սա… Կարդալ ավելին »

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի հասարակայնության և լրատվության հետ… Կարդալ ավելին »

«Մարդիկ որևէ հույս չունեն, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ».Արթուր Վանեցյան

Այն, ինչ վերջին 2 տարում կատարվում է Հայաստանում, սկզբում բոլորիս կողմից շատ դրական ընդունվեց, բայց հետագա 2 տարին ցույց տվեց, որ մենք ինչ-որ տեղ կաղում ենք, և մեր երկիրը ճիշտ չի զարգանում։ Այս մասին Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակիցների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Շեղվել ենք այն… Կարդալ ավելին »

«Քիչ առաջ պտտահողմ է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է»․ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ պտտահողմ է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։ Լուսանկարը՝ Էդգար Ստեփանյանի»։

ԵԽ հայտարարությունն ապացուցում է՝ խորհրդարանական դիվանագիտությունը հիվանդ է․ Արմեն Աշոտյան․ yerevan.today

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ բավականին կոշտ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ․ «Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն, մենք աջակցում ենք այն… Կարդալ ավելին »

Տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հանցավոր անտարբերության փոխարեն չոր ներողությու՞ն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանցավոր անտարբերության և ժամանակին անհրաժեշտ որոշումները չկայացնելու «շնորհիվ» մի քանի տասնյակ մարդիկ մահացել են կորոնավիրուսից, և կասկածի տակ է դրվում նաև կորոնավիրուսային համաճարակի դեմ ծախսված տասնյակ միլիոնավոր դոլարների կիրառման արդյունավետությունը: Իսկ այսօր Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրում թույլ տրված սխալների համար, ասելով, որ իսկապես ինչ-որ տեղ ինքը թերացել է և ժամանակին… Կարդալ ավելին »

Բանը հասավ նրան,որ Եվրախորհրդարանը մեզ դատապարտում է,որ ՀՀ-Արցախ ճանապարհ ենք ուզում կառուցել առանց Ալիևին հարցնելու

Բանը հասավ նրան,որ Եվրախորհրդարանը մեզ դատապարտում է,որ ՀՀ-Արցախ ճանապարհ ենք ուզում կառուցել առանց Ալիևին հարցնելու: Եվրախորհրդարանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Շուտով կմեկնարկի Լեռնային Ղարաբաղը Հադրութի և Կապանի միջոցով Հայաստանին կապող նոր` երրորդ ճանապարհի շինարարությունը: Այն անցնելու է Քուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես օկուպացված են: Նրանք ասում են,որ պետք է նշել, որ ճանապարհի կառուցման… Կարդալ ավելին »

Դավաճանությունը գործողության մեջ

  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Դավաճանությունը գործողության մեջ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. “Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք”։ ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը։ Սասնա Ծռեր համահայկական… Կարդալ ավելին »

«Ժամանակին Նիկոլը խոսում էր պադավապետությունից,բա որ ըտենց սկզբունքային մարդ ես,բա «պատերազմի»ժամանակ 10մլն կտան ու թաղապետին պադավատ կառնե՞ն».Հովհաննես Խաչատրյան

Ժամանակին Նիկոլը խոսում էր պադավապետությունից,բա որ ըտենց սկզբունքային մարդ ես,բա «պատերազմի»ժամանակ 10մլն կտան ու թաղապետին պադավատ կառնե՞ն: Թայֆաբազ իշխանությանը թողես ամեն օր կասեն կորոնավիրուսը«պատերազմ»է և պետք է ամբողջ ուժերով պայքարել դրա դեմ:Բա,որ այդպես է,բա ինչու՞ եք «պատերազմական»իրավիճակում բյուջեյից փող հատկացնում 10մլն դրամ ու Դավիթաշենի թաղապետի համար պադավատ գնում:Ու դուք մատերի արանքով եք նայում ամեն ինչին… Կարդալ ավելին »

Երևանի պոլիկլինիկաներում գտնվում է COVID-19-ով հաստատված 1187 պացիենտ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու հունիսի 10-ին կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19-ով կասկածվող 417 պացիենտից կատարվել է նմուշառում: Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապօգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ է տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92… Կարդալ ավելին »