«Ժամանակին Նիկոլը խոսում էր պադավապետությունից,բա որ ըտենց սկզբունքային մարդ ես,բա «պատերազմի»ժամանակ 10մլն կտան ու թաղապետին պադավատ կառնե՞ն».Հովհաննես Խաչատրյան

Ժամանակին Նիկոլը խոսում էր պադավապետությունից,բա որ ըտենց սկզբունքային մարդ ես,բա «պատերազմի»ժամանակ 10մլն կտան ու թաղապետին պադավատ կառնե՞ն:

Թայֆաբազ իշխանությանը թողես ամեն օր կասեն կորոնավիրուսը«պատերազմ»է և պետք է ամբողջ ուժերով պայքարել դրա դեմ:Բա,որ այդպես է,բա ինչու՞ եք «պատերազմական»իրավիճակում բյուջեյից փող հատկացնում 10մլն դրամ ու Դավիթաշենի թաղապետի համար պադավատ գնում:Ու դուք մատերի արանքով եք նայում ամեն ինչին ու հաշվի չեք առնում,որ այդ նույն թաղամասում այս «պատերազմի»օրերին կան բազմաթիվ ընտանիքներ,ովքեր հացի փող չունեն և չեն կարողանում կերակրել իրենց երեխաներին:Ի դեպ այս ամենը պաշտոնական հայտարարություն է,որը կա քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի էջում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրեթե բոլորն էլ համաձայն են,որ երկիրը գտնվում է «պատերազմական»իրավիճակում,այ հենց դրա համար էլ գիտակից հասարակությունը պահանջում է,որ այս թայֆաբազ իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ հեռանա,քանի որ բոլոր փաստերն ու ապացույցներն առկա են,որ նրանք տանուլ են տվել ամեն ինչ և չեն կարողանում պայքարել վարակի դեմ և իրենց այդ չկարողությամբ երկիրը տանում են դեպի անդունդ:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով