Խորովածը վառեցիք տղերք

5-րդ ալիքի տնօրեն  Հարություն  Հարությունյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շակալները հարձակվել են Տիգրան  Աթանեսյանի  ընտանիքի՝ կնոջ և անչափահաս երեխաների վրա: Չեմ զարմանում, սպասելի էր: Սպասելի է: Բոլորը պետք է պատրաստ լինեն դիմադրություն ցույց տալու: Անցել են այն ժամանակները երբ հանգիստ կարող էինք զբոսնել, հանգստանալ, քնել: Հիմա ուրիշ ժամանակներ են: Հիմա կարող են թոռան հետ զբոսնող պապի վրա հարձակվել և մարսել, կարող են փաստաբանի վրա թքել և մարսել, կարող են բացահայտ հայտարարել պատժիչ ջոկատի ստեղծման մասին և մարսել, կարող են լայվով մարդ պատժել, ստորացնել և մարսել: Կարող են մի դասակ ոտիկաններով մտնել թաղային հեղինակություն համարվող մարդու տուն և ատրճանակը պահել հինգ տարեկան թոռնուհու վրա, հոգեկան սթրեսի ենթարկել և մարսել:

Ծափահարողնե՞ր, որքան ուզեք: Հետևաբար այլ ելք չի մնում. պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր օջախները, մեր կանանց ու երեխաներին: Պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանվելու, քանզի երկիր, որպես այդպիսին այլևս չկա: Հիմա կասեք դեպք է, եղել է, պետք չի դրանից ողբերգություն սարքել: Ոչ սիրելիներս, փաստաբաններ էլի են ծեծել, ոչ հեռու 90 ականներին: Հիշում ե՞ք, 95-ին, պոնչիկանոցի մոտ դաժան ծեծի ենթարկվեց Ռուբեն Սահակյանը, իսկ գրասենյակում ծեծեցին փաստաբաններ Ժոռա Խաչատրյանին և Համլետ Թադևոսյանին: Բայց այդ տարիներին ընտանիքը թիրախ չէր դառնում: Հիմա, այսինքն՝ «թավշյա» կոչվող հեղափոխությունից հետո, մարդիկ մեր ու մանուկ ուրացել են: Եւ ամենևին կապ չունի ովքեր են կանգնած այս ամենի ետևում: Երկրում ստեղծված իրավիճակի համար միշտ պատասխանատու է օրվա իշխանությունը, իսկ իշխանությունը, բոլորված մանղալի մոտ կրակն է թեժացնում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով