«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

Բերդի արտադրամասի բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չենք ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք ունենք։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է «Տավուշ տեքստիլ» արտադրական ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։

«Այս պահին դիմակի արտադրությունը ամբողջությամբ աշխատում է, թեստեր են հանձնել, պատասխանները բացասական են եղել, հիմա սպասում ենք, որ թույլ տան մնացած արտադրամասերը ևս աշխատեն։ Դիմակի արտադրամասում դեպք չենք ունեցել, մենք անմիջապես թեստավորել ենք մարդկանց, իրենք ոչ մեկի հետ կոնտակտ չեն ունեցել, առանձին արտադրամաս է, մնացած աշխատակիցները, ովքեր կոնտակտավոր են համարվում, այս պահին տանը նաստած են։ Ձեռնոցի արտադրամասը չի գործում»,- ասել է Եզեկյանը։

Եզեկյանի խոսքով՝ արտադրամասում խստագույնս պահպանվում են անվտանգության կանոնները. «Վիրուսը կենցաղից է գալիս, բոլորն էլ դրսում ինչ որ շփումներ են ունեցել ու արդեն դրսում վարակված են եղել, այստեղ հեռավորությունը այնպես է դասավորված, որ միմյանց մոտ չեն էլ լինում, մեկը մյուսի տարածք չի էլ մտնում»։

Անդրադառնալով վարակված աշխատակիցների առողջական վիճակին, նա նշել է, որ բոլորն իրենց լավ են զգում, անգամ տաքություն չունեն. «Ոչ մի ծանր դեպք չունենք, երևի չենք էլ ունենա, քանի որ առաջին դեպքի հաստատվելուց հետո անցել է մոտ 14 օր։ Վարակված է նաև հերթափոխի պետը»։

Նշենք, որ «Տավուշ տեքստիլ» արտադրական ընկերության Բերդի արտադրամասում աշխատում է 800 մարդ։ Ընկերությունն արտադրում է շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ։

 

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով