Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարզում հիվանդացության թիվը 72 է:

«Հիվանդներից 54_ը լավացել են:Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»,-գրել է մարզպետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 8216, մահվան՝ 157 դեպք: Մահացածներից 44-ը, առողջապահության նախարարության հաղորդմամբ, ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահացել է այլ հիվանդությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով