Սորոսից վարձատրվողները վայնասուն են բարձրացրել, քանի որ սկսել են գիտակցել՝ տապալվում է իրենց օրակարգի կարևորագույն հարցը՝ Թուրքիայի պատվերով Հայոց ցեղասպանության պահանջատիրության չեղարկումը. ՎԵՏՕ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում գործող «արտասահմանյան գործակալական ցանցը» վայնասուն է բարձրաձրել, քանի որ սկսել է գիտակցել, որ տապալվում է «իրենց օրակարգի կարևորագույն հարցը՝ Թուրքիայի պատվերով Հայոց ցեղասպանության պահանջատիրության չեղարկումը, պատմական փաստերի խեղաթյուրումը և Թուրքիային հայկական պահանջատիրությունից ազատումը»: Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ-ում իշխանությունը զավթած օտարերկրյա գործակալական ամբողջ ցանցը՝ իշխանության տարբեր օղակներում գտնվող՝ օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրվող պատգամավորները և նախարարները, «Սորոսի ծռեր» հայասպան ահաբեկչական խմբավորումը, իրենց քաղհասարակություն հռչակած սորոսական տարբեր կազմակերպությունների, ԶԼՄ-ների ղեկավարները և շահառուները, կազմելով մեկ միասնական ճակատ՝ վայնասուն են բարձրացրել՝ իրենց պետականաքանդ և ապազգային գործունեությունն առաջ տանելու համար:

Վայնասունի պատճառն այն է, որ արտասահմանյան գործակալական ցանցը սկսել է գիտակցել, որ տապալվում է իրենց օրակարգի կարևորագույն հարցը՝ Թուրքիայի պատվերով Հայոց ցեղասպանության պահանջատիրության չեղարկումը, պատմական փաստերի խեղաթյուրումը և Թուրքիային հայկական պահանջատիրությունից ազատումը:

Ցավում ենք, որ այդ գործունեությունն իրականացվում է հայկական ազգանուն կրող վարձկանների կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոչ ենք անում բոլոր այն անհատներին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, որոնց համար կարևոր է մեր ազգային ինքնության պահպանման և Ցեղասպանության պահանջատիրության հարցը, լինել զգոն և պատրաստ՝ թույլ չտալու 1.5 մլն անմեղ զոհերի արյան վաճառքը թուրքերին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով