Փաշինյանը փորձում է ներթիմային պայքարում առժամանակ դադար վերցնել․ նա ինֆորմացիա ունի, որ ընդդիմությունը միավորվելու հզոր թրենդի մեջ է.«Իրատես»

«Ասում են, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի վեր­ջին շր­ջա­նի «բռն­կում­նե­րը» տե­ղատ­վել, լե­զու գտ­նե­լու մարտավարու­թյան են վե­րած­վել. Փա­շի­նյա­նը փոր­ձում է գո­նե ներ­թի­մա­յին պայ­քա­րում առ­ժա­մա­նակ դադար վերց­նել: Վեր­ջին «տրիա­դան»` ա­մա­ռա­նո­ցի այ­գում, ցու­ցանք էր, որ թի­մում ա­ռա­վոտ­նե­րը խաղաղ են, Ա­վի­նյա­նի ու Թո­րո­սյա­նի հետ վե­ճերն էլ` խիստ «գա­ղա­փա­րա­կան գետ­նին վրա»:

Օր­հա­սա­կան վի­ճա­կում գտն­վող Փա­շի­նյանն ին­ֆոր­մա­ցիա ու­նի, որ ընդ­դի­մու­թյու­նը միա­վոր­վե­լու հզոր թրեն­դի մեջ է, և ե­թե ին­քը շա­րու­նա­կի իր թի­մի հետ «փռե­լու, ծե­փե­լու» մար­տա­վա­րու­թյու­նը, ընդհանրապես տա­նուլ կտա, մա­նա­վանդ որ թի­մում իր ա­մե­նա­կոշտ ընդ­դի­մա­խոս­նե­րից Ա­վի­նյա­նը «փայլուն» կա­պեր ու­նի ընդ­դի­մա­դիր­նե­րի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, ա­սում են, թե Ա­վի­նյա­նը լր­ջո­րեն հա­կա­դար­ձում է Նի­կո­լին` ա­ռանց նա­յե­լու ով կա-ով չկա, ա­սում` էս բա­նը սխալ ես ա­նում, էս բա­նը չի կա­րե­լի «ը­տենց» ա­նել: Ա­վի­նյա­նի օ­րի­նա­կին է սկ­սել հետևել նաև Ար­սեն Թո­րո­սյա­նը։ Վեր­ջի­նիս ա­ռար­կու­թյուն­ներն էլ առ­նչ­վում են ար­տա­կարգ ռե­ժի­մի հետ կապ­ված կառա­վա­րու­թյան ոչ խե­լա­միտ քայ­լե­րին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով