Իշխանությունը պետք է օրինակ ծառայի, պետք է կրթի իր ժողովրդին

Իշխանությունը պետք է օրինակ ծառայի, պետք է կրթի իր ժողովրդին։ Մեծամասնությունը տեսնելով Ձեզ իրենց պահում են` նույն Ձեր պահվածքի համապատասխան։

Հստակ գիտենք, որ երբևիցե նման ժողովուրդ չենք ունեցել։ Ի’նչ էլ, որ եղել է, դա եղել է մարդկային ռեսուրսների չափի մեջ, բայց Նիկոլի օրոք ակնհայտորեն տեսնում ենք թե’, որ մակարդակի վրա է մեր ժողովրդի մարդկային արժեհամակարգը։ Նենց չի, որ ներկաները անցյալում չկային ու նոր են ծնվել, չէ բնավ, նրանք միշտ էլ եղել են, ուղակի այն ժամանակները զսպվածություն կար, հարգանքի տարրեր կային, բայց այսօր մեծերը փոքր են, փոքրերը մեծ են։ Խոսքի ազատությունն դա դեռ չի նշանակում` դաստիարակության` թասիբի` լավ մարդու բացակայություն։ Տարիներ շարունակ կեղծիքներ տարածելով եկան ու չեկած բաժանեցին ժողովրդին, իրենք որոշեցին սա’ լավն է, սա’ վատն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Նոր իշխանությունն մեղավոր է ժողովրդի մեկ-մեկու այս թշնամական վերաբերմունքի համար։ Նիկոլից սկսած։

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ Ուրումյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով