«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

Նիկոլ Փաշինյանը կեղծիքի մեծ վարպետ է, դա ո’չ բոլորն են հասկանում։

Ուրեմն ի’նչ կատարվեց։ Նիկոլը տարիներ շարունակ մարդկանց համոզեց, որ նրանք ստրուկի կարգավիճակում են գտնվում և այդ ամենն միայն ինքը կարող է փոխել։ Ճիշտ է դա չի վերաբերվում բոլորին, նման կարգավիճակով ապրող մարդը շարունակելու է ապրել անկախ նրանից թե ո’վ է իշխանության գլխին։ Եթե մարդու գիտակցությունն վատառողջ է լինում` նրան հեշտ է խաբելը, հեշտ է շեղել իրականությունից, ինչն էլ արեց Նիկոլը։ Մարդկային խորը ներաշխարհի բացակայության տեր անձինք` հիմք հանդիսացան, որպեսզի Նիկոլը` կայանա քաղաքական դաշտում։ Կայացավ, բայց շա’տ վատ ձևով, ավելի ճիշտ մեզ համար սխալ, իսկ իրենց համար իսկզբանէ հատուկ մշակված ձևով։
Երկու տարի է կեղծիքներով եկած, բռնազավթած վարչապետը նույնիսկ իր խոստումների թոփ տասնյակը չի կատարել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլի շնորհիվ տանուլ տվեցինք Արցախի շուրջ բանակցությունների գործընթացը։ Մեզ համար առաջնային հարցերից է։

Նիկոլի շնորհիվ ունենք ապօրինաբար բանտում պահվող` Արցախի հերոս, Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյան։

Նիկոլի շնորհիվ շինծու գործեր են փորձում կարել` Արցախի հերոս, ՀՀ երրորդ նախագահ` Սերժ Սարգսյանի վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլի շնորհիվ ունենք կրթությամբ ստացող երեխաների` հոգեպղծություն

Նիկոլի շնորհիվ ունենք բացարձակ ատելության մթնոլորտ։

Նիկոլի շնորհիվ ունենք տնտեսական լուրջ խնդիրներ։

Նիկոլի շնորհիվ ունենք միջազգային հարաբերությունների լուրջ խնդիրներ։

Նիկոլի շնորհիվ ունենք ներքաղաքական խնդիրներ։

Նիկոլի շնորհիվ, իրենց անփութության պատճառով ունենք վարակի անկանոն տարածման մեջ հոսք։

Նիկոլի շնորհիվ ունենք` բարեկամ, խնամի, ծանոթ պաշտոնյաներ։

Նիկոլի շնորհիվ ունենք մաքսանենգ ծխախոտի, ադամանդի բիզնես։

Նիկոլի շնորհիվ ունենք պատասխանատվության չ’ենթարկված մակաբույծներ։

Նիկոլի շնորհիվ ունենք Արցախի հերոսների վարկաբեկում։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է, սթափվեք, Ձեզ համար չէ երկրի ղեկավար լինելը։ Երկիրը ապագա չունի քանի դեռ Դու’ք երկրի ղեկավարն եք։ Ձեր օրոք վերացվում են հարգել, ճանաչել մեր հերոսներին։ Հեռացեք` միայն այդպես մենք կունենանք` ապահով Հայաստան։

Մեջբերում` Սերժ Ազատի Սարգսյանից`
Ինչքան էլ փորձեն մեր աչքի լույսը` Ղարաբաղը շահարկել, որպես քաղաքական միջոց, դա ուրիշների խնդիրն է, մենք երբե’ք չենք շահարկել, մենք կյանք ենք դրել, մենք արյուն ենք թափել, և մենք այդ արյունին տեր ենք, մենք մեր պատվի տերն ենք։

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ Ուրումյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով