Պսիխոպատ մարդասպանն արտոնյալ վիճակո՞ւմ է.Analitik.am

Analitik.am կայքը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի պահման ռեժիմին:

Հրապարակումն ամբողջությամբ .

Կայքի տեղեկություններով, մարդասպան Մհեր Ենոքյանի պահման ռեժիմը փոխվել է՝ փակից կիսափակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կիսափակ ռեժիմը ենթադրում է, որ խցում անձը չի կարող մենակ պահվել: Սակայն ռեժիմի փոփոխվելուց հետո Մհեր Ենոքյանը շարունակում է մենակ լինել խցում, նրան այլ խուց չեն տեղափոխում, քանի որ Ենոքյանը հոգեպես անհավասարակշիռ պահվածք ունի՝ պսիխոպատ է, և այլ անձանց հետ նույն խցում գտնվելու դեպքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից։ Մարդասպան Մհեր Ենոքյանին փորձում են վաղաժամկետ ազատ արձակել, հետևաբար կարևոր է, որպեսզի նա որևէ կոնֆլիկտ չունենա՝ ցույց տալու համար, թե իբր դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Հենց այս պատճառով էլ Ենոքյանին արտոնյալ պայմաններում են պահում՝ զերծ պահելով այլ անձանց հետ  կոնֆլիկտներ ունենալուց, ինչը, հաշվի առնելով վերջինիս վարքագիծն, անխուսափելի է, եթե այլ անձանց հետ գտնվի նույն խցում։

Analitik.am-ի տեղեկություններով, Ենոքյանի պահման պայմաններում նման անօրինականություն է թույլ տրվել «Սորոսի» հիմնադրամի կողմից Արդարադատության նախարարության վրա եղած ճնշումների արդյունքում։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է  ցմահ  ազատազրկման իր համակուրսեցի երիտասարդին սպանելու մեղադրանքով։ Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ 20 տարի պայքարում է, որ իրեն անմեղ ճանաչեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով