Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 24 է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները, գրում է տեղեկատվական շտաբը:

«Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Մյուս 30 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության 24 դեպք, մեկուսացված է 62 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 554 է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով