ԵԽ պաշտոնյան Ռուբեն Մելիքյանին նամակով տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ-ին վերաբերող փոփոխությունների վերաբերյալ. «ՈՉ»-ի հայտարարությունը

Ռուբեն Մելիքյանն այսօր նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսից։ Այս մասին ասվում է «ՈՉ» քարոզչական խմբի ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:

«Պարոն Ջիակոմոպուլոսը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանին վերաբերող [Սահմանադրական] փոփոխությունների վերաբերյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոն Ջիակոմոպուլոսը նաև լավատեսություն է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի օժանդակությամբ՝ հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծում, որով կհարգվեն թե՛ ՀՀ Սահմանադրությունը և թե՛ իրավունքի գերակայության պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով