Daily Archives: 28.05.2020

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատ: Վարչապետը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

«Սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ու պատմական պատասխանատվությամբ ենք ստեղծել Հայաստանի անկախ Հանրապետությունը»

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է. «Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ մեր արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորն են։ Մեր սեփական պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է, որ առաջնորդվում է սեփական ժողովրդավարական կառույցներով ու… Կարդալ ավելին »

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 28-ի ցերեկը, 30-31-ը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում 15-20 մ/վ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 28-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան… Կարդալ ավելին »

Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում երկնաքարի ընկնելու վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Բյուրականի աստղադիտարանը փաստական տվյալներ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ իրենք երկնաքարի ընկնելու վերաբերյալ ահազանգ են ստացել, սակայն չկա այն հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո: «Նորքի 6-րդ զանգվածից ահազանգ է եղել, որ ինչ-որ երկնաքար, լուսատու է անցել:… Կարդալ ավելին »

Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարզում հիվանդացության թիվը 72 է: «Հիվանդներից 54_ը լավացել են:Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»,-գրել է մարզպետը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու… Կարդալ ավելին »

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

Բերդի արտադրամասի բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չենք ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք ունենք։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է «Տավուշ տեքստիլ» արտադրական ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։ «Այս պահին դիմակի արտադրությունը ամբողջությամբ աշխատում է, թեստեր են հանձնել, պատասխանները բացասական են եղել, հիմա սպասում ենք, որ թույլ տան մնացած արտադրամասերը ևս… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հանրապետության տոնի առթիվ այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: #SerzhSargsyan #3rd #President #Armenia #Republic #Day #May28 #Sardarapat

Փաստն այն է, որ կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել կորոնավիրուսային համաճարակի մոտալուտ վտանգը, ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել

Այն, ինչ այսօր տեղի է ունենում երկրում (կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 8000-ից. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ).աղետից բացի, այլ ձևակերպում տալ չի կարելի, քանի որ իշխանությունների հանցավոր անգործությունը պետությունը կանգնեցրել է կրախի առաջ, երբ ամենուր ստեղծվածի համար քաղաքական ղեկավարությունը փնտրում է մեղավոր։ Հայաստանում համաճարակն առնվազն 5 ամսից ավելի տևողությամբ գտնվում է հետևողական զարգացման… Կարդալ ավելին »

Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են

Առողջապահության նախարարի խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում այսօր հայտնել է, որ այս պահին մոտ 10 հազար թեստ կա պահեստավորված։ Մայիսի 4-ին սահմանափակումների թուլացմանն ընդառաջ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ թեստերի խնդիր չունենք, և առկա է 70 հազար թեստ և սպասվում է թեստերի  տեղական արտադրություն։ 23… Կարդալ ավելին »

Մարդը հանրությանը հուզող հարցերին պատասխանելու փոխարեն «կինո» է նկարում

Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը. «Ճի՞շտ եմ հասկանում, որ, ի պատասխան Միքայել Մինասյանի՝ վարչապետին ուղղված ծխախոտի ու ադամանդի մաքսանենգ բիզնեսներ անելու մեղադրանքների, Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր քրեական գործեր հարուցել նախկին դեսպանի դեմ։ Այնպիսի բաներ, որոնք, ըստ վարչապետի երևակայության, պիտի կոծկեն մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան ուղարկված ադամանդների փայլը։ Ես չգիտեմ ինչպես կոչել վարչապետի այս «ստրատեգիան»՝ մանկամտությո՞ւն, ստոր շահարկո՞ւմ…… Կարդալ ավելին »