«Սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ու պատմական պատասխանատվությամբ ենք ստեղծել Հայաստանի անկախ Հանրապետությունը»

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է. «Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ մեր արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորն են։

Մեր սեփական պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է, որ առաջնորդվում է սեփական ժողովրդավարական կառույցներով ու իրավունքի գերակայության թելադրանքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր համախմբվածությունը, համերաշխությունն ու հարգանքը իրար նկատմամբ, սեփական պետականության արժեքի գիտակցումը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար նվաճեցին ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ու պատմական պատասխանատվությամբ ենք ստեղծել Հայաստանի անկախ Հանրապետությունը։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

https://www.facebook.com/photo.php?fbid=638200856779123&set=a.363684047564140&type=3

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով