ԶԼՄ-ների վրա դրված սահմանափակումները վերացվում են պայմանով.Նիկոլ Փաշինյան

Համաճարակային թվերի առումով, փառք Աստծո, անկառավարելի իրավիճակ չունենք: Այս մասին այսօր Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, սակայն, որ տնտեսական կյանքը չսահմանափակելու համար, թեև տնտեսական որոշ գործունեությունների սահմանափակումները վերացվել են, սակայն, եթե քաղաքացիները կանոնները չպահպանեն, վարակակիրների թիվը կարող է ավելանալ:

«Երբ մենք տնտեսական գործունեությունը թույլ ենք տալիս, դա նշանակում է, որ մենք որոշակիորեն ռիսկեր ենք ստեղծում: Եթե Առողջապահության նախարարության բարձրաձայնած կանոնները ճշգրիտ պահվեն, վերահսկվելու հավանականությունն էականորեն կփոքրանա: Մյուս կողմից՝ սահմանափակումներն էլ այլ կարգի ռիսկեր են ավելացնում, և մենք պետք է արտակարգ դրության ռեժիմը  պահենք, որպեսզի պարետատունն օպերատիվ արձագանքելու հնարավորություն ստանա»,- ասաց  վարչապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Փաշինյանի՝ որոշման մեջ փոփոխություններով ընդհանրապես վերացվում են  ԶԼՄ-ների վրա դրված սահմանափակումները՝ պայմանով, որ իրականացվելու է մոնիտորինգ:

«Եթե հանկարծ տեսնենք այնպիսի դրսևորումներ, որոնք ռիսկեր են առաջացնում,  ապա Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք: Արձանագրում ենք նաև, որ հարկադիր ծառայությունն արտակարգ դրության ռեժիմի սահմաններում ճանապարհային երթեկության կանոնների վերաբերյալ վարչական վարույթներ չի իրականացնի»,- ասաց Փաշինյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով