Տուգանքներն ու կայանատեղիները կսպասեն, ԶԼՄ-ներն էլ կարող են շունչ քաշել. armeniasputnik.am

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստում, ներկայացնելով արտակարգ դրության ռեժիմի ժամանակ գործող փոփոխությունները, հայտնեց, որ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու ու կայանատեղիների տուրքը չվճարելու տուգանքները չեն գանձվի մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը՝ մայիսի 14-ը։

Մայիսի 14-ից հետո այդ տուգանքներն ամբողջ ծավալով կգանձվեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագիծը ենթադրում է նաև սեփականության իրավունքի սահմանափակումներ՝ ոչ կամավորության հիմքով: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովող միջոցառումներ կիրառելու նպատակների համար: Օրինակ՝ հիվանդներին կամ ռիսկային խմբում գինվող անձանց որևէ տարածքում տեղակայելու անհրաժեշտություն», – ասաց նախարարը:

Կառավարության նախագծով ուժը կորցրած է ճանաչվում ԶԼՄ–ների սահմանափակումներին վերաբերող գլուխը։

«Եթե հետագայում մոնիտորինգը ցույց տա, որ այսպես կոչված ֆեյքային նորությունները լայն ծավալում կստանան, մենք, կառավարության որոշմամբ, կարող ենք վերադառնալ և կիրառել նույն սահմանափակումները», – նշեց արդարադատության նախարարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կառավարությունն առաջարկել է խորհրդարանին այսօր հատուկ նիստ գումարել, որի ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կներկայացնի ինչպես վերջին փոփոխությունները, այնպես էլ անցկացված աշխատանքը։

Արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է երկարացնել՝ հիվանդության տարածումը սահմանափակելու համար։ Միաժամանակ պարետատունն ընդլայնել է գործարարության թույլատրված տեսակների ցանկը։ Դա անհրաժեշտ է, որ մարդիկ կարողանան աշխատանքի գնալ ու գումար ստանալ, իսկ ձեռնարկությունները՝ հարկեր վճարեն։

Իհարկե, որքան մարդկանց շփումը շատ է, այդքան ավելի մեծ է վարակվելու վտանգը։ Սակայն առողջապահության նախարարի հորդորներին խստորեն հետևելու դեպքում դեպքերը կպակասեն։ Վարչապետն ընդգծեց, որ այդ պատճառով յուրաքանչյուր մարդ պետք է առավելագույն անձնական պատասխանատվություն ցուցաբերի, առաջին հերթին՝ սեփական շահերից ելնելով։

Հիշեցնենք՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 14-ը։

armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով