Երևանում 44-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մելիք Մ-ն իր վարած Audi մակնիշի 10 ZC 100 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Կուրղինյան փողոց տանող ճանապահարհատվածում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Գ-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com—ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով