«Փաշինյանի նվերը հասարակությանը՝ Ջոնի Բրջոնի». Գագիկ Համբարյան

Կորոնավիրուսային կարանտինի այս շրջանը շատերը կհիշեն համացանցային նոր խեղկատակ-աստղի ծնունդով, որը հայտնի է հասարակությանը Ջոնի Բրջոնի անունով… Սույն կերպարն իր անմեղսունակ և էպատաժային պահվածքով հասել է նրան, որ իր եթերները 25-30 հազար դիտումներ են ապահովում… Ջոնի Բրջոնին համացանցային գերակտիվություն սկսեց դրսևորել հասարակության ինքնամեկուսացման ժամանակաշրջանում, երբ շատերն օրերով գամված են “համացանցին”…

Հարց է առաջանում… Ի՞սկ ում էր պետք այս պարող-խեղկատակի ի հայտ գալն այս պահին և ինչի՞ համար… Պատասխանը՝ գործող իշխանություններին, ովքեր այս կերպարի միջոցով փորձում են ինչ-որ չափով շեղել հասարակության ուշադրությունն օրեցօր ավելացող սոցիալ-տնտեսական խնդիրներից և իշխանությունների բազմաթիվ ու խայտառակ բացթողումներից…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացահայտված է, որ Բրջոնին ուղիղ եթերներից առաջ ինչ-որ մարդկանց հետ է խոսում և ցուցումներ ստանում… Բացահայտված է նաև, որ այս պարող-խեղկատակ կերպարի տակ թաքնվում է, այսպես կոչված, Թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցը և Փաշինյանի երկրպագուն… Փաստ է նաև այն, որ այս կերպարի ուղիղ եթերները դիտում է նաև պարետ Տիգրան Ավինյանը, ով, որքան կարելի է հասկանալ, հետևում է իրենց իշխանության խամաճիկի գործողություններին, ուղիղ եթերների ժամանակ ակտիվ դիտողների մեջ է…

Պատահական չէ նաև Բրջոնիի սենյակի աղքատիկ և փնթի կահավորումը, որի ուղիղ եթերների ժամանակ մշտապես դիտարկվում է պատին կախված խաչը… Ի՞նչ մեսիջ են հղում կամ ինչ են ուզում ասել այդ կերպարի եթերները դիտողներին հրամցնող Բրջոնիի հետևում կանգնած ուժերը… Ինձ համար նորություն չէ, որ Փաշինյանի իշխանությունը բացահայտ դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն և Բրջոնիի միջոցով ևս հակաեկեղեցական քարոզ է արվում՝ խաչի ֆոնին խեղկատակություններ և անմեղսունակություններ կազմակերպելով…

Փաշինյանը և նրա թիմն առաջնորդվում են պլեբսին վերահսկելու պարզ մեթոդով՝ “Հաց և հանդեսներ”… Քանի որ հացի հարցը շատ լուրջ է և խնդրահարույց, գործող իշխանությունները որոշել են ապահովել հանդեսները և հրապարակ են նետել Ջոնի Բրջոնի անունով իրենց գործակալին, որը խեղկատակություններով և հիմարություններով շեղում է հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից…
Ի դեպ, ի տարբերություն Վրաստանի ղեկավարության, որն իրոք նյութական մեծ օգնություն է տրամադրում այս ճգնաժամային ժամանակաշրջանում իր ժողովրդին, Հայաստանի ղեկավարությունը որոշել է մշակութահոգեբանական աջակցություն ցույց տալ հայաստանցիներին և առաջ է մղում Ջոնի Բրջոնիին…
Հ.Գ. Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Բրջոնիի ուղիղ եթերներն ավելի մեծ դիտումներ ունենան, քան Նիկոլ Փաշինյանինը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով