«Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը».Արտյոմ Խաչատրյան

Նիկիտա Խրուշչովը ամենաանհաջող սովետական ղեկավարն էր, չեմ սխալվի, եթե նրան թյուրիմացություն անվանեմ, որին ճակատագիրը հասցրեց բարձունքների այն դեպքում, երբ Ստալինի կյանքի օրոք ոչ ոք նրան Կրեմլի տեր չէր տեսնում: Ինչևէ, անլուրջ գեղջուկը գլխավորեց մեծ տերությունը, ահռելի վնաս պատճառեց նրան, բայց, այնուամենայնիվ, որքան էլ քանդեր Խրուշչովը Ստալինի ժառանգությունը, միևնույն է, ԽՍՀՄ-ը լուրջ պետություն մնաց, և առ այսօր Ռուսաստանի Դաշնությունը վայելում է ստալինյան դարաշրջանի ինդուստրիան, ենթակառուցվածքները, բավական է ասել, որ երկար տարիներ անձամբ Պուտինի աջ ձեռք համարվող Վլադիսլավ Սուրկովն ասում է. մենք Ստալինից հետո ոչ մի մեգապրոյեկտ չենք ստեղծել, դեռ վայելում ենք անցյալի ժառանգությունը: Հավելենք, որ միակ մեգապրոյեկտը 60-ականներին մեկնարկած ԲԱՄ-ն-էր, որ մտահղացվել ու մշակվել էր դարձյալ Ստալինի ժամանակ:

Եվ ահա այս անլուրջ մարդու ղեկավարած երկրում 1959-ի տարեվերջին մազ էր մնացել, որ Մոսկվայում և երկրով մեկ մեռնեին տասնյակ միլիոնավոր մարդիկ: Այս մասին Ռուսաստանի «Россия-24» ալիքն այսօր ֆիլմ ցուցադրեց: Ուրեմն, այն ժամանակ բավական ճանաչում վայելող նկարիչ Ալեքսեյ Կոկորեկինը, որը սովետական պաստառային ժանրի առաջատար վարպետ էր, վերադառնում է Հնդկաստանից և մի քանի օրից մահանում: Ինչևէ, մեծ դժվարությամբ, արդեն մահանալուց հետո պարզում են, որ նկարիչը Հնդկաստանում ծաղիկով էր վարակվել: Հայտնի է, որ ծաղիկը բուժում չունի, ժամանակին պատվաստում էին, սակայն այսօր, երբ դա համարվում է աշխարհով մեկ արմատախիլ արված հիվանդություն, դա էլ չեն անում: Մոսկվայում տագնապ են հայտարարում, բայց, բնականաբար, բնակչությանը չեն տեղեկացնում, ոտքի են հանում ԿԳԲ-ն, ՆԳՆ-ն, բժշկական բոլոր ծառայությունները, և այս ամենը՝ հույժ գաղտնիության պայմաններում:
Մի խոսքով՝ գնում են Կոկորեկինի կոնտակտների և նրանց կոնտակտների կոնտակտների հետքերով, հաշված օրերում մեկուսացնում են 9000 մարդ: Հինգ օրում պատվաստում են Մոսկվայի ողջ բնակչությանը՝ 7 միլիոն մարդ (!): Կոկորեկինը հասցրել էր վարակել տասնյակ մարդկանց, և եթե չլիներ այդ օպերատիվությունը, համաճարակը աղետի կվերածվեր: Ինչևէ, սովետական բյուրոկրատիայի և հատուկ ծառայությունների շնորհիվ դա կանխվեց, նկարիչ Կոկորեկինից բացի մահացավ ընդամենը երեք մարդ, մնացածները փրկվեցին: Մինչև 80-ականները ծաղիկի դեմ պատվաստում էին ԽՍՀՄ-ում, սական այսօր արդեն դա չի արվում:
Ֆիլմից կարելի է եզրակացնել, որ մեծ տերության ծառայությունները փայլուն աշխատանք կատարեցին 1960-ի սկզբին, կարելի է նաև հիանալ: Բայց ես համարում եմ, որ հիանալ պետք չէ. եթե պետություն է, ոչ թե Սորոսի վաստակների դուքան, ապա պետք է հենց այդ կերպ գործի: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մոսկովյան դեպքից 60 տարի անց, 2020-ի սկզբին Նոր Հայաստանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չինաստանում բռնկված համաճարակը տարածվեց աշխարհով մեկ, հասավ Եվրոպա, Իրան: Հենց այդ ժամանակ ժողվարչապետը որոշեց հանրաքվե անցկացնել նախկին քրեաօլիգարխիայի Սահմանադրական դատարանից ազատվելու համար: Նրա դեգեներատ առողջապահության նախարարն ասում որ, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ, չի կարելի լուրջ վերաբերվել: Ինչևէ, ժողովրդի վարչապետը փետրվարի վերջերից սկսեց մարզերով թրև գալ, քարոզարշավ էր անում, նախիր էր քշում էստեղից էնտեղ՝ մի բան, որ կտրականապես անթույլատրելի է մոտեցող համաճարակի պայմաններում: Մարտի 1-ին հայտնաբերվեց առաջին վարակվածը, այդ ժամանակ Իտալիայում արդեն կորոնավիրուսը ցեղասպանություն էր անում, իսկ ռևազյան տաթևիկն էլ, հուրախություն ժողվարչապետի, էժան չվերթներ էր կազմակերպել Իտալիայից Երևան: Հետո, երբ անհրաժեշտ եղավ ՀՀ քաղաքացիներին տարհանել Իտալիայից, երկու կասկածելի թռիչքների ուղևորներ բաց թողնվեցին տներով, Էջմիածնի հայտնի կինն էլ, որն այդ ինքնաթիռներով եկավ, հայտնի նշանդրեքը կազմակերպեց:
Մարտի 11-ին, երբ Փաշինյան Նիկոլը Գյումրվա տրնգի էր պարում մարզերում և ժողովրդին համոզում, որ Հրայր Թովմասյանը չարիք է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա հայտարարեց, և կորոնավիրուսն արդեն կայուն հաստատված էր Նոր Հայաստանում: Ամսի 12-ին Փաշինյան Նիկոլը նոր ֆայմեց, որ քարոզարշավի թարգը պետք է տալ, ամսի 16-ին արտակարգ դրություն հայտարարեց, ռևազյան տաթևիկն էլ սարսափից թռավ երկրից՝ թողնելով պատասխանատու աշխատանքը, երբ իմացավ, որ վարակը տարածվել է նաև իր ենթակայության տակ գտնվող հիմնարկում: Այս պահի դրությամբ ունենք վարակվածների 822 հաստատված դեպք, յոթ մահ:

Ես հակիրճ ներկայացրի տոտալիտար ԽՍՀՄ-ին և Սորոս Ջորջի ու ամերիկյան դեսպանի ճաշակով մոդեռնացված Նոր Հայաստանին պատուհասած երկու համաճարակների դեմ կատարված աշխատանքները: Առաջինի դեպքում կարող ենք ասել, որ ԽՍՀՄ պետական մեքենան ցեղասպանություն և համաշխարհային աղետ կանխեց, երկրորդի պարագայում պետք է ասել, որ Նոր Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի երկրում համաճարակն իրականություն դառնա: Զարմանալի ոչինչ չկա այստեղ. Հայաստանի այսօրվա լակոտակրատիան սովորել և դաստիարակվել է ֆլեթչերներում և արևմտյան այլ դուքաններում, որտեղ սովորեցնում են ընդամենը սեփական երկիր քանդել Շարփի, Օվերթոնի և այլոց աշխատություններով: Այնտեղ սովորեցնում են հանրային կարծիք թունավորել, պղծել եկեղեցի և բանակ, պետական ինստիտուտներ, ընտանեկան ավանդույթներ ու արժեքներ, սրսկում են ռուսատյացություն և ԼԳԲՏ հանրույթի պաշտամունք: Հիմա այսօրինակ գիտելիքների կրողները ո՞նց պիտի ճիշտ կողմնորոշվեն՝ ինչպես աշխատել և ինչ ձեռնարկել համաճարակի նախաշեմին և բռնկման ժամանակ: բադասյան ռուստամիկը, բաթոյան զառան, մակունց լիլիթը, ավինյան տիկոն ի՞նչ են տեսել ու սովորել, ի՞նչ են աշխատել, որ այսօր նորմալ քայլեր ձեռնարկեն, և հանրությունն իրեն ապահով զգա:

Զարմանալի է, չէ՞, որ տոտալիտար ԽՍՀՄ-ում ծաղիկ հիվանդությունից մահացավ չորս հոգի և համաճարակի բռնկումը տեղում կանխվեց, իսկ ահա Նոր Հայաստանում, որտեղ ղեկավարում են գրանտակերներն ու ֆլեթչերների սաները, չեղած տեղը համաճարակ ունեցանք:
Դիտեք «Մոսկովյան դետեկտիվ. սև օսպա» ֆիլմը, համեմատեք 1960-ի իրավիճակը մերինի հետ, և փորձեք կռահել, թե այդ ինչ այլանդակություն են ժամանակին արել մեր նախնիները, որ այսօր Աստված մեզ պատժեց լակոտակրատիայով, Սորոսի վաստակների ու ամերիկյան դեսպանի գործակալների ռեժիմով, որի աղետալիությունը կգիտակցվի ապագայում, այն ժամանակ, երբ Հայաստանից բան չի մնա թե՛ տարածքային, թե՛ ազգաբնակչության առումով: Ամե՛ն…
https://www.youtube.com/watch?v=cx09ClfUO1Q

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտյոմ Խաչատրյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով