Ինչո՞ւ են բոլորը հիասթափվել Նիկոլ Փաշինյանից

Երեկ Փաշինյանը  դարձյալ ուղիղ եթերում էր՝ այս անգամ զարգացնելով «մեծ հիասթափությունների» թեման: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը մի քանի խմբեր առանձնացրեց, որոնք իր համոզմամբ, մեծ հիասթափություն են ապրում իշխանություններից և մասնավորապես Փաշինյանից:

Զարմանալի կերպով այդ խմբերը փոստացի ներառում են ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներին, բացառությամբ երևի միայն նրանց, ովքեր երբեք որևէ սպասումներ չեն ունեցել և ուստի չեն հիասթափվում, այլ ընդհակառակը՝ ամրապնդվում են իրենց համոզմունքներում, որ Փաշինյանի վարչակազմը կործանարար է Հայաստանի համար: Փաշինյանի հիվանդ երևակայությունը իրեն հուշում է, որ հիասթափվածների առաջին խումբը դա նախորդ իշխանության ներկայացուցիչներն են, որոնք սպասում էին, որ «հեղափոխական խնջույքը» կավարտվի և ամեն ինչ կընկնի հունի մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոն Փաշինյան, մենք հեռու ենք այն մտքից, որ այդպիսի մարդիկ իրականում կան, սակայն նույնիսկ եթե ենթադրենք, որ կան, ապա դուք և ձեր ապաշնորհ վարչակազմը ամեն օր ապացուցում է, որ այդ մարդկանց հույսերը շատ մոտ ապագայում կարդարանան: Հաջորդ խումբը առհասարակ անհասկանալի է՝ նախկին իշխանության ենթակառուցվածքի մեջ ներգրավվածները: Օրինակ ովքե՞ր: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող լրագրողը նշում է ինչ-որ փորձագետների, բայց դժվար է պատկերացնել, թե ովքեր են դրանք: Դարձյալ վարչապետի երևակայությունը հաղթում է բանականությանը:

Աներ-փեսա օպերացիան… Այս մեկը ընդհանրապես չարժեր, որ հիշատակեիք, պարոն վարչապետ…

Ձեր աներորդին, ձեր եղբորորդին, ձեր դպրոցական ընկերը և այլն, բոլորը հայտնվել են իշխանության տարբեր բարձր օղակներում միայն այն պատճառով, որ ձեր մերձավորներն են: Լենա Նազարյանի ամուսինը, բազմաթիվ այլ պաշտոնյաների սանիկներն ու զարմիկները նույնպես հայտնվել են բարձր պաշտոններում նույն պատճառով: Այնպես որ այս խումբը նույնպես խնդրահարույց է: Եթե իհարկե դուք և ձեր մերձավորները չունեք այլ քավոր-սանիկներ և աներ-փեսաներ, որոնք տեղերի սակավության պատճառով դուրս են մնացել պետական լոտոյի խաղարկությունից և այդ պատճառով հիասթափվել են ձեզանից:

Պարոն Փաշինյան, իսկ «մերձքաղաքական կրիմինալ շրջանակներ» ասելիս ի՞նչ նկատի ունեք: Դա մի բառակապակցություն է, որի նշանակությունը խիստ վիճահարույց է: Ինչ-որ մարդիկ իբր ստացել են արտոնություններ… Դե գիտեք, ըստ օդում պտտվող լուրերի՝ Սամվել Ալեքսանյանն էլ է արտոնություններ ստացել ձեզքանից, ուրեմն ի՞նչ: Վարչապետի պաշտոնում հայտնված լրագրողը, որն այդպես էլ չկարողացավ գիտակցել պաշտոնի ողջ լրջությունը շարունակում է արտաբերել տեքստեր, որոնք վայել են միայն ու միայն դեղին մամուլի լրագրողին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է նշանակում « Հիաթափվել են նաև այն քաղաքական ուժերը, ովքեր նախկին իշխանությունների հետ կնքել էին իրենց տասնամյա համագործակցության ծրագիրը»: Կոնկրետ անուններ և փաստեր, պարոն լրագրող:

Այլապես դուք երիցս ապացուցում եք, որ դուք ճակատագրի հեգնանքով հայտնվել եք այն պաշտոնում, որը ձեր հագով չէ և որը դուք չարաշահում եք: Մի խոսքով, վարչապետի պնդմամբ, հասարակության մի ստվար զանգված հիասթափված է իրենից: Ըստ էության՝ վարչապետը ճիշտ է, արդարացի լինելու համար պետք է այս հարցում համաձայնենք իր հետ:

Բայց մի սկզբունքային խնդիր կա այստեղ: Վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը չունենալով վերլուծական միտք՝ չի կարողացել ճիշտ գնահատել հիասթափվածներին: Նրանք ամենևին չեն պատկանում այն խմբերին, որոնք այդքան պաթոսով նկարագրել է վարչապետը:

Իրականում հիասթափվածները բաժանվում են 2 խմբերի: Ամենախորը հիասթափությունը ապրում են նրանք, ովքեր 2018 թվականի գարնանը, իսկ այնուհետև՝ դեկտեմբերին, վստահության քվե են տվել մեծ-մեծ խոստումներ տվող պոպուլիստ դեմագոգին: Ուղղակի այն ժամանակ նրանք դեռ չէին հասկանում, որ նա այդպիսին է, իսկ մեր հորդորներըր չէին լսում: Իսկ երկրորդ խումբը նրանք են, ովքեր, հավանաբար հավատալով ընդդիմադիր փողոցային ակտիվիստ Նիկոլ Փաշինյանի «կտերին» այն մասին, որ նրանք, ովքեր իր կողքին քայլեն և իշխանազավթման ժամանակ իրեն այս կամ այն ծառայությունը մաուցեն, հետագայում կստանան արտոնություններ, հեղափոխությանը միացել էին կոնկրետ նյութական ակնկալիքով: Երկու խմբերն էլ խաբված են, սակայն տարբեր պատճառներով: Երկրորդ խմբին կարելի է ուղղակի լավ հիշել ու այլևս ոչ մի տեղ ոչ մի բանին մոտ չթողնել, իսկ առաջին խումբը կլինի հենց այն ուժը, որը, նույն Փաշինյանի համոզմամբ, իրեն դուրս կշպրտի և կփոխի իշխանությունը:

Պարոն Փաշինյան, ժողովրդին խաբել չի կարելի: Ժողովրդի հիասթափությունը շատ ծանր բեռ է: Դուք վստա՞հ եք, որ կարող եք այդ բեռի տակից դուրս գալ:

Նատաալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով