Համաշխարհային հանրության մտահոգությունը և Հայաստանյան իշխանությունների հանցավոր լռությունը

Երեկ՝ ապրիլի 29-ին, միանգամից երկու խոշորագույն պետությունների՝ Իրանի և Չինաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել են իրենց մտահոգությունը՝ կապված Ամերիյան լաբորատորիաների հետ և կոչ արել բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին, որտեղ գործում են Ամերիկյան լաբորատորիաները, անհապաղ փակել դրանք՝ այդպիսով փրկելով իրենց ազգաբնակչությանը վտանգավոր և մահաբեր վարակների բռնկումներից:
Հիշեցնենք նաև, որ այս խնդիրը արդեն տևական ժամանակ է, որ օրակարգային է նաև հայ-ռուսական հարաբերություններում:

Խնդրո առարկան և միջազգային հանրության մտահոգությունը կայանում է նրանում, որ այդ լաբորատորիաները քողարկված են մասնավոր բժշկական խնդիրներ լուծելու պատրանքով, սակայն իրականում ծառայում են պենտագոնին և այդտեղ ուսումնասիրվում, վերամշակվում կամ ստեղծվում են կենսաբանական զենքեր և պատահական չէ, որ այդպիսիք կան հենց Հայաստանում, հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրությունը՝ Իրանի հետ անմիջական հարևանություն և Ռուսաստանի հետ մոտ և սերտ կապվածություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս համատեքստում հանցավոր ենք համարում հայաստանյան իշխանությունների լռությունն ու անգործությունը:
Պնդում ենք, որ մեր տեղեկություններով հայաստանի իշխանության բարձրագույն ղեկավարությունը ունի ֆինանսական կախվածություն այդ լաբորատորիաների գործունեությունից և պատրաստ է վտանգել մեր համերկրացիների առողջությունը հանուն իր նեղ անձնական շահերի:Պահանջում ենք, որ Հայաստանում անհապաղ փակվի բոլոր նման լաբորատորիաները:

Ոչ Ամերիկյան Վիրուսածին Լաբորատորիաներին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով