Անհատ տաքսի ծառայություն մատուցողների համար սահմանվում է տուրք՝ 100 հազար դրամ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանել լիցենզիայի տարեկան տուրք 100 հազար դրամ:

Նախագիծը երեկ տեղադրվել է e-draft կայքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով փոփոխություններով առաջարկվում է․

1.Լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 100 000 դրամ:

2. Ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, լիազոր մարմնին տրամադրելով տվյալների բազան: Նրանց գործունեությունը կկարգավորվի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. Սակաչափիչ սարք է ընդունվում ինչպես տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչը, այնպես էլ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքը:

4. Կանոնակարգվում է 6-ից 8 տեղանոց թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեությունը:

5.Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը:

6․ Կանոնակարգվում են օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:

7. Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով