«Գնացեք Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը». Անի Սամսոնյանը՝ Լիլիթ Մակունցին

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ գրելով.

«Ես ուրախ եմ, որ դուք հարգում եք մարդու պատվի և արժանապատվության իրավունքը և դատապարտում եք դրա դեմ ոտնձգությունները։ Մենք էլ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց որտեղ եք եղել Դուք այս մեկ ու կես տարին, որ չեք նկատել Ազգային ժողովի բարձր ամբիոնից Ձեր խմբակցության անդամների վիրավորանքները և զրպարտությունները Լուսավոր Հայաստանի և նրա անդամների նկատմամբ։

Ըստ այդմ, ես երկու առաջարկ ունեմ Ձեզ։

Եթե այդքան ցավագին եք ընդունել Աժ նախագահի տեղակալի պատվի և արժանապատվության դեմ Ձեր նշած ոտնձգությունները, ապա ստեղծեք խորհրդարանում Էթիկայի հանձնաժող, որը կքննի Էդմոն Մարուքյանի հնչեցրած պատասխանը Ալեն Սիմոնյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց։

Միևնույն ժամանակ կքննվի նաև «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ հնչեցրած զրպարտությունները առ այն, որ մենք Միքայել Մինասյանի պրոյեկտն ենք։ Եթե չապացուցեցիք և փաստեր չներկայացրեցիք /արդեն մեկ տարի ու կես դատարկ օդ եք կրակում/ իշխանության 87 պատգամավորներով՝ Ձեր գլխավորությամբ, կմոտենաք Ազգային Ժողովի ամբիոնին և ներողություն կխնդրեք «Լուսավոր Հայաստանից»։

Երկրորդ առաջարկս հետևալն է։ Գնացեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը, որովհետև չեք տիրապետում վիճակին և չեք կարողանում կարգուկանոն հաստատել «Իմ քայլը» իշխող խմբակցությունում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով