«Դուք պրոյեկտ եք և եկել եք մեր հայրենիքը վերջնականապես ու հիմնահատակ քանդելու համար».Մարինա Խաչատրյանը`Փաշինյանին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Պարո՛ն Փաշինյան,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շուրջ երկու տարի առաջ, երբ գալիս էիք իշխանության, ես այն եզակի մարդկանցից էի, որ տեղյակ էր. Դուք պրոյեկտ եք և եկել եք մեր հայրենիքը վերջնականապես ու հիմնահատակ քանդելու համար։

Վերջին ամիսներին ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը համոզվեց վերը նշածս հանգամանքում, քանզի մատնվել է սովի, անտարբերության և արդեն մոտիկից է զգում մահվան շունչը։

Ձեր իշխանության կողմից պետության դեմ կատարած հանցագործությունները բազմաթիվ են, սակայն, այսօր արդիական է կորոնավիրուսի հետ կապված Ձեր իշխանության բռնած գործելաոճը. սկզբում` ծաղր, վերջում` տագնապ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն, մեր ազգն ունի միաբանվելու գենետիկ հատկություն (որն այդքան ատելի է Ձեր կառավարության բուկլետ և դիսկ բաժանող ու Ձեր աթոռին աչքը կթած «պատվաստված» ու «արյան համաշխարհային դոնոր» անձի կողմից)։

Այստեղ տեղին է հիշել մինչ օրս բաժանվող պարգևավճարների մասին, որոնք 2019 թվականին կազմել են շուրջ 21.5 միլիարդ դրամ։ Ճիշտ է, Դուք Ձեր վերջին ասուլիսի ժամանակ ստեցիք, պարգևավճարները ներկայացնելով որպես 1 միլիարդ դրամ, բայց դա չփոխեց հանրության իրական տեղեկացվածության աստիճանը և ամոթով թողեց Ձեզ։
Ավելին, մինչ օրս պորտաբուծությամբ զբաղվող բազմաթիվ տգետներ ու մեր երկիրը քանդող անհայրենիքներ շարունակում են ստանալ պարգևավճարներ` արժանանալով «Մեծապատիվ Մուրացկաններ» կոչմանը։

Հիմա լիրիկական մասից անցնեմ նամակիս բուն էությանը։

Պարո՛ն Փաշինյան, Ձեր կողմից անհիմն հայտարարած կառանտինը լուրջ լարում մտցրեց ՀՀ բոլոր քաղաքացիների կյանքում։

Միևնույն ժամանակ իրենց գործունեությամբ աչքի ընկան հիմնականում առաջին բուժօգնության օղակի, ինֆեկցիոն պրոֆիլի բժիշկները, թերապևտները, միջին բուժանձնակազմը։ Լիովին համաձայն եմ այն մոտեցման հետ, որ բոլոր այս բուժաշխատողները պետք է իրենց կատարած անձնվեր աշխատանքի համար ստանան շռայլ պարգևավճարներ։

Եկեք չմոռանանք նաև ուսուցիչներին, դասախոսներին, ովքեր արագ կերպով կարողացան կազմակերպել հեռավար դասեր։ Որպես մայր փաստում եմ, որ այս նորամուծությունը լուրջ փորձություն էր բոլորիս համար և մեր ուսուցիչներն այն պատվով են իրականացնում։ Հետևաբար, մեր ուսուցիչները նույնպես պետք է ստանան պարգևավճարներ։

Կարևոր գործառույթ են իրականացնել մեր ոստիկանները, ովքեր, չնայած վատ եղանակին, Հայաստանի ողջ տարածքով խստորեն հետամուտ են եղել օրենքի տառի պահպանմանը։ Ճիշտ է, ես չեմ ներում ոստիկանական զորքի վերացումը Ձեր սորոսական թևի կողմից, բայց դա մեր ոստիկանների մեղքը չէ, այլ Սորոսին վաճառված սորոսի վաստակների հանցանքը։ Իրենց օրինապահ գործունեության համար մեր ոստիկանները նույնպես պետք է ստանան պարգևավճարներ։

Պարո՛ն Փաշինյան, այս ողջ պատմության մեջ իմ աչքից չեն վրիպել մեր հայրենիքի սահմանները պաշտպանող, իրենց կյանքի գնով պահող մեր զինծառայողները։ Մամուլում պարբերաբար հայտարարվում էր մասնավորապես Տավուշի սահմանագծին թշնամու դիվերսիոն գործողությունների, հարձակումների մասին, և դրանցից հայ զինծառայողների վիրավորումների ու մահվան դեպքերի բոթը։
Այսպիսի պայմաններում հայտարարել կառանտին, զրկել սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին ազատ տեղաշարժման, իրենց սոցիալական կարիքները հոգալու և ապրելու իրավունքից ես գնահատում եմ անհեռատես ու տգետ քայլ։

Այնուամենայնիվ, այսպիսի անհասկանալի ու ծանր պայմաններում հայ զինվորականերն ամուր են պահել Հայոց սահմանը` չնայելով ո՛չ սոցիալական, ո՛չ եղանակային, ո՛չ համաճարակային իրավիճակին։

Վստահ եմ, որ կհամաձայնեք ինձ հետ այն հարցում, որ մեր սահմանապահ զինվորականները, հետախույզները նույնպես արժանի են շռայլ պարգևավճարների։

Այսպիսով, պարո՛ն Փաշինյան, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ անհապաղ դադարեցնել պարգևավճարների բաժանումը պետական համակարգում և ողջ գումարն ուղղել` պարգևավճար տրամադրելու` բուժաշխատողների, ուսուցիչների, ոստիկանների և զինվորականների այն խմբերին, որոնք այս սահմանային իրավիճակում դրսևորեցին կատարյալ նվիրվածություն, հայրենասիրություն և բարձր աշխատունակություն։

Հ.Գ. Ի դեպ, ինձ հայտնի է դարձել, որ 50 հազար դրամից ավել բոլոր պարգևավճարներն անմիջապես փոխանցվում են Աննա Հակոբյանի հիմնադրամներին։ Այս մասին դժգոհություններ կան հենց Ձեր թիմի ներսում։ Մարդիկ չեն ցանկանում վաղը պատասխանատվության ենթարկվել, առանց «մեղրի համը զգալու»։

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Մարինա Խաչատրյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով