Կյանքը ցույց տվեց, որ օրենքով սհմանված արտակարգ միջոառումները, որոնք նախաձեռնել էր 2008 թ. ողբերգական իրադարձությունների ժամանակ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, ավելի քան արդարարացված է

Գարեգին Պետրոսյանը    ֆեյսբուքյան իր էջում գրում է

-Կյանքը ցույց տվեց, որ օրենքով սհմանված արտակարգ միջոառումները, որոնք նախաձեռնել էր 2008 թ. ողբերգական իրադարձությունների ժամանակ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, ավելի քան արդարարացված է.

1. Որքան էլ այսօր կորոնավիրուսը նույնացնեն պատերազմի հետ (պատերազմական պայմաններում Արցախում դժվար թե ընտրություններ կազմակերպվեին) և արդարացված համարեն արտակարգ դրության խստագույն ռեժիմը, վիրուսից Հայաստանում վերջին մի քանի շաբաթներին մահացել է 8 մարդ, ովքեր ունեցել են ուղեկցվող հիվանդություններ, իսկ Մարտ 1-ի երեկոյան միայն հաշված ժամերի ընթացքում ունեցել ենք 10 զոհ և շուրջ 200 վիրավոր (զոհերից 2-ը և վիրավորների գերակշիռ մեծամասնությունը ոստիկանական ուժերից) : Ի՞նչ կլիներ, եթե Ռ. Քոչարյանը ճակատագրական պահին թուլակամություն հանդես բերեր և հապաղեր իր գործառույթներից բխող արտակարգ միջոցառումների ձեռնարկումից և ի՞նչ կունենայինք այսօր, եթե իշխանությունները համաավրակի նկատմամբ հենց սկզբից ունենային պատասխանատու լրջություն և չնախաձեռնեին <<վիրուսի տարածման>> քարոզարշավ, դատե՛ք ինքներդ:

2. Արդյո՞ք իրավացի չէր Ռ. Քոչարյանը, ով թեկուզ դժվարին որոշումների գնով, բայց թույլ չտվեց իշխանության ապօրինի բռնազավթումը ապազգային ու ապապետական ուժերի կողմից, ովքեր թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ Արցախյան կարգավորման հարցերում ունեին հայկական շահերի հետ բացահայտ անհամադրելի դիրքորոշում:
Եվ վերջապես, ինչպե՞ս կարելի էր իշխանության բռնազավթում թույլ տալ այնպիսի ուժերի կողմից, ովքեր 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքներն առ այսօր չեն բողոքարկել, ովքեր դրանից ընդամենը 4 տարի անց՝ 2012 թ. ԱԺ ընտրություններին ստացան 7%-ից մի փոքր ավել քվե :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռ չեմ խոսում Արցախյան ազատամարտում, Արցախում և Հայաստանում պետականաշինության, բանակաշինության, տնտեսության առողջացման, աղետի գոտու վերականգնաման և մյուս հարցերում ունեցած ավանդի մասին : Վերը նշվածը միայն բավական է, որպեսզի ռացիոնալ միտքը պահանջի՝
#ԱՆՀԱՊԱՂ_ԱԶԱՏ_ԱՐՁԱԿԵԼ_ՌՈԲԵՐՏ_ՔՈՉԱՐՅԱՆԻՆ :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով