«Նա ուղղակի խնդրում է չխանգարել Քաջ Նազարին քանդել հիմնովին մեր Հայրենիքը».Միհրդատ Մադաթյանը`Լևոն-Տեր Պետրոսյանին

Տիկնայք և Պարոնայք
Որքան հասկանում եմ պրն. Փաշինյանը սկսում է հասկանալ, որ պոպուլիզմով ոչ միայն երկիրը տանում է կործանման, այլև, ինչը իր համար ավելի կարևոր է, դա սկսում են հասկանալ նույնսկ իր մոլի հետևորդները։

Նա օգնության է կանչել իր ունեցած ծանր արտիլերիան, իր հոգեհորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ծերուկը խնդրում է «չքլնգել» իշխանությանը՝ «Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ կարծիքով նա ուղղակի խնդրում է չխանգարել Քաջ Նազարին քանդել հիմնովին մեր Հայրենիքը, շարունակելով այն գործընթացը, որը նա ակտիվորեն անում էր իր կառավարման տարիներին և ինչին ուղղակիորեն խանգարեց Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Իհարկե այն ժամանակ մեր և նույնիսկ հենց իր՝ Տեր-Պետրոսյանի հավատը չէր գալիս, որ իր ակտիվ հիմնային քանդումից հետո հնարավոր կլինի Հայաստանը բերել այն բարեկեցության՝ ինչին հասանք։ Հենց այս պատճառով էլ Փաշինյանը, գալով իշխանության, առաջին հերթին ձերբակալեց Ռոբերտ Քոչարյանին, համարելով դա «հեղափոխության» ամենակարևոր գործառույթ և կարծելով թե դրանով իր համար ապահով դաշտ կստեղծի իր ազգաքանդ գործունեության համար։ Պարզվեց որ բոլորովին էլ այդպես չէ։

Ծերուկը կոչ է անում նաև՝ «Հուսալ, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը»։ Ֆանտաստիկը նա է, որն այս ազգադավ սուբյեկտը կոչ չի անում պրն. Փաշինյանին չկորցնել «պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը» և այս օրհասկան պահին գոնե, մի փոքր մարդուն բնորոշ հատկանիշներ դրսևորելով հրահանգել իր «գրպանային դատավոր» Աննա Դանիբեկյանին, բանտից ազատ արձակել ապօրինի բանտարկված ՀՀ Երկրորդ Նախագահին…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի խոսքով՝ զավեշտը շարունակվում է, իսկ բոլոր նրանց համար, ովքեր հիմա այս գրառման տակ փնովելու են ինձ Ռոբերտ Քոչարյանին սատարելու համար, ասեմ՝ ցույց տվեք ինձ մի երկրորդ մարդու, ով իմ Հայրենիքի նկատմամբ ունեցել է գոնե նույն մակարդակի ազգանվեր մոտեցում և ես կսատարեմ նրան։

P.S. Ազգ եղեք՝ ազգը մանկուրտություն չի ունենում։ Մանկուրտ լինում է ժողովուրդը։

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի
#не_стреляйте_в_пианиста_он_играет_как_умеет

Հոգեբան   Միհրդատ  Մադաթյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով