«Աճել, զարգանալ, դառնալ հզոր երկիր առանց աշխատելու՝ դա այսօր արդեն իրականություն է».Հայկ Կիսեբլյան

 

հրապարակել է 2020-«Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2020-ի 1-ին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդ տվյալների, երբեք Հայաստանի ժողովուրդն այսքան լավ չի ապրել ինչպես ապրում է այժմ:
Տնտեսությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը աճում են, աշխատատեղերն ավելանում, իսկ ապրանքների գները՝ նվազում են:

Եվ այս ամենն այն պարագայում, որ 1-ին եռամսյակի ուղիղ կեսը մենք կորոնավիրուսի համաճարակի հետևանքով անց ենք կացնում կարանտինի ռեժիմի և արտակարգ իրավիճակի պայմաններում, երբ բնակչության մեծ մասը չի աշխատում և մատնված է հարկադիր պարապուրդի:
Այս տվյալներով Հայաստանի նորօրյա կառավարությունն իր առաջատար դիրքն է զբաղեցնելու ողջ գլոբուսի վրա և

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

եթե մեզ չեն խաբում՝ նրանց անուններն արդեն շուտով ոսկե տառերով են գրվելու, բոլոր երկրների «նորագույն պատմություն» դպրոցական առարկաների դասագրքերում:
Կատարվեց շատ շատերի բաղձալի երազանքը: Աճել, զարգանալ, դառնալ հզոր երկիր առանց աշխատելու՝ դա այսօր արդեն իրականություն է:

Ֆոտոլրագրող Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով