Ապրիլյանի հանձնաժողովը սպառել է իրեն

Այսօր հիշատակի օր է: Այսօր բոլորս առանձնահատուկ սրությամբ զգում և գիտակցում ենք, որ այն կապույտ և խաղաղ երկինքը, որը մեր գլխների վերևում է, իրականություն է դարձել 2016 ապրիլին թշնամու նենգ հարձակմանը հակադարձելու ժամանակ իրենց կյանքերը զոհած մեր զինվորների շնորհիվ:

Այսօր Եռաբլուր այցելեցին շատ տարբեր մարդիկ: Ոմանք այնտեղ իրենց տեղում էին և բոլորիս հոգին ջերմացավ, երբ տեսանք, որ գոնե այդ մի բանը չի փոխվել մեր հայրենիքում: Իսկ ոմանց այնտեղ այցելելուց տեսնելը բացասական զգացողություններ առաջացրեց, քանի որ այդ մարդիկ հայոց զինվորների արյամբ վաստակած այդ հաղթանակը դարձրել են իրենց համար քաղաքական ինքնահաստատման գործիք: Հարգանքի տուրք մատուցելու էր եկել նաև ՔՊ-ական պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Լրագրողների հարցերին պատասխանելիս պարոն Միքայելյանը մասնավորապես շեշտեց հետևյալը, – «Մենք հաղթեցինք ապրիլյան պատերազմում. այդ 800 հեկտարը նշանակություն չուներ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ սրանք ռազմական լուրջ ճանապարհ անցած և օրվա իշխանությունը ներկայացնող ԱԺ պատգամավորի խոսքերն են: Սասուն Միքայելյանի այս կարծիքը նորություն չէ, նա բազմիցս է արտահայտել այն տարբեր հարցազրույցների ժամանակ: Ուշագրավ է նաև, որ ապրիլյանի զոհերի հիշատակը հարգելու էր եկել նաև Անդրանիկ Քոչարյանը, որը ղեկավարում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Հետաքրքրական է, որ այս երկու անձնավորությունները՝ Սասուն Միքայելյանը և Անդրանիկ Քոչարյանը, որոնք փաստորեն ապրիլյան քառօրյայի վերաբերյալ ունեն տրամագծորեն հակառակ կարծիքներ, Եռաբլուրում քայլում էին կողք-կողքի:

Այս ամենի ֆոնին էլ ավելի ցցուն և արտահայտված է դառնում հետևյալ հարցը՝ եթե իշխանական թևը ներկայացնող և լուրջ ռազմական անցյալ ունեցող քաղաքական գործիչը արտահայտում է կարծիք այն մասին, որ 2016 թվականի ապրիլին Հայոց բանակը հաղթել է և շատերի կողմից էժանագին շահարկումների առիթ դարձած 800 հեկտարը կարևոր չի, եթե 2016 թվականին պաշտպանության նախախարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը ասում է, որ ապրիլյան քառօրյայի ընթացքում չեն եղել այնպիսի հանգամանքներ, որոնք կարիք կա ուսումնասիրելու, և եթե ոլորտի բազմաթիվ այլ մասնագետներ հստակորեն ընդգծում են, որ ապրիլյան քառօրյան ավարտվել է Հայոց բանակի հաղթանակով, ապա որքանո՞վ է արդարացված վերը նշված տխրահռչակ հանձնաժողովի գոյությունը և ինչպիսի՞ք են այդ հանձնաժողովի գոյության իրական նպատակներն ու գործառույթները:

Արձանագրենք, որ ըստ էության այդ հանձնաժողովը այլևս սպառել է իրեն: Այս պնդումը հատկապես արդարացի է հաշվի առնելով այսօր TV5-ի կողմից հեռարձակված տեսանյութը, որտեղ Սերժ Սարգսյանը սպառիչ պատասխաններ է տվել հանրությանը հուզող բոլոր հարցերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով