Daily Archives: 14.04.2020

Աղմկահարույց վեթինգի տխուր ճակատագիրը

Բոլորս հիշում ենք այն անարգանքը, որը վարչապետն ու իր մերձավոր իշխանավորները անթաքույց արտահայտում էին դատական համակարգի նկատմամբ՝ դատարանների մուտքերն արգելափակելու անօրինական կոչեր անելով:Չենք մոռացել նաև այն ատելությունը, որը օրվա իշխանության կողմից ջանասիրաբար սերմանվում էր դատավորների նկատմամբ, ինչի արդյունքում հասարակության որոշ խմբերի մոտ ձևավորվել է կայուն կարծիք, որ Հայաստանի Հանրապետության եթե ոչ բոլոր դատավորները, ապա նրանց… Կարդալ ավելին »

«Հիսուսի հետ Նիկոլի համեմատություններն ու Վեհափառ հայրապետի կոչը».Աննա Մկրտչյան

Հիսուսի հետ Նիկոլի համեմատություններն ու Վեհափառ հայրապետի կոչը։ Իրավագիտակցության մասով հասկանալի է. չի բավականացնում նախագահ Քոչարյանին ազատ արձակելու համար։ Իրավաբանների, իրավապաշտպանների հորդորներին ականջալուր չեն լինում։ Արդար դատաքնության և արդարադատությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու հրամայականներն արհամարվում են։ Առողջապահական ցուցումների մասով հասկանալի է. հետաքրքիր չէ Նիկոլին։ Պետության վարկանշի մասը ևս Նիկոլի համար արժեք չէ։ Երկու նախագահների միջնորդություն. մշակույթի… Կարդալ ավելին »

Այսօր ես դիմեցի ձեր ասած ու գրված օրենքով պետության աջակցությունը ստանալու հույսով և դուք մերժեք անգամ մանրամասն չծանոթանալով

Ես ծնվել եմ Երևանում 46 տարի առաջ, մաքուր Երևանցի այսպես ասած քաղաքի տղա։ Ծառայել եմ Նոր անկախ հայաստանի նորաստեղծ բանակում, պաշտպանել հայրենիք։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ եմ և մկրտվել եմ 1977 թ. Սուրբ Սարգիս եկեղեցում⛪ Երկար տարիներ ելույթ եմ ունեցել մեր զինվորների համար, մանկատներում` ԱՆՎՃԱՐ։Բազմաթիվ անգամներ իմ համերգների հասույթները փոխանցել եմ բարեգործական նպատակների համա… Կարդալ ավելին »

«Դու ավելի լավա ճաշդ դիր գազին, տաքացրա, մանրից ճամփա ընգի, որ հետո վռազելուց չթափես վրեդ՝ ոտ ու ձեռ վառես, հիվանդանոցներում տեղ չկա…».Գևորգ Գևորգյան

Էրդողանը մամուլի խոսնակի միջոցով հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունը իրենց օգնության խնդրանքով է դիմել՝ կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակում: ՀՀ իշխանությունը ԱԳՆ մամուլի խոսնակի միջոցով ընդամենը հետևյալ պարզաբանումն է ներկայացնում, ըստ որի՝ թուրքիայի համապատասխան կառույցների հետ առնչվել են միայն ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման հարցերի թեմայով: Նկատենք՝ ավելին ասված չէ: Փաստացի՝ ինչ է ստացվում. այսօր մեր երկրի… Կարդալ ավելին »

Գազի և հոսանքի ծախսը փոխհատուցելու 12-րդ ծրագրից օգտվելու է 280 հազար բաժանորդ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հակաճգնաժամային 12-րդ ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ – բնական գազի սպառում՝ 10․001 – 30․000 դրամ ներառյալ, – էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ»,-գրել է նա:

«Վեհափառը պատմական քայլ արեց».Վահան Բաբայան

Վեհափառը պատմական քայլ արեց Նա բաց կարծիք հայտնեց,որ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ:Սա և հոգևոր և մարդկային մեծ քաջություն էր այս համատարած ատելության դաշտում պատմական ողջունելի արարք: «Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն » Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը. Գարեգին Բ

News.am-ը գրում է․ «Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով… Կարդալ ավելին »

Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել կորոնավիրուսի հարցով անկախ հանձնախումբ

Այս օրերին, երբ Հայաստանում պատգամավորներ ու նախարարներն  ստանում են միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ, հասարակության ստվար զանգվածը լռում է: Մի մասը պարզապես համբերում է, հուսալով, թե ամեն ինչ կկարգավորվի, մի մասն էլ չի ցանկանում դուրս գալ մեծամասնության դեմ և լռում է, որպեսզի մնա «սպիտակ»: Կան նաև սակավաթիվ մարդիկ, ովքեր փորձում են հարց բարձրացնել, թե ի՞նչու համաճարակի այս օրերին բժիշկներն անգամ չեն ստանում արժանապատիվ… Կարդալ ավելին »

Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է 4 մարտական հաշվարկ

Ապրիլի 14-ին, ժամը 16:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Հրդեհը… Կարդալ ավելին »