Այսօր ես դիմեցի ձեր ասած ու գրված օրենքով պետության աջակցությունը ստանալու հույսով և դուք մերժեք անգամ մանրամասն չծանոթանալով

Ես ծնվել եմ Երևանում 46 տարի առաջ, մաքուր Երևանցի այսպես ասած քաղաքի տղա։ Ծառայել եմ Նոր անկախ հայաստանի նորաստեղծ բանակում, պաշտպանել հայրենիք։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ եմ և մկրտվել եմ 1977 թ. Սուրբ Սարգիս եկեղեցում

Երկար տարիներ ելույթ եմ ունեցել մեր զինվորների համար, մանկատներում` ԱՆՎՃԱՐ։Բազմաթիվ անգամներ իմ համերգների հասույթները փոխանցել եմ բարեգործական նպատակների համա 90֊ականերին։ Ներկայացրել եմ Հայաստանը տարբեր երկրներում, երբեք չեմ ցանկացել ապրել դրսում։ Դաժան 90֊ականներին անգամ ոմանց պես չլքեցի հայրենիքս և մինչ հիմա ուրախացնում եմ մարդկանց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես չունեմ այլ մասնագիտություն։ Եվ այսօր ես դիմեցի ձեր ասած ու գրված օրենքով պետության աջակցությունը ստանալու հույսով և դուք մերժեք անգամ մանրամասն չծանոթանալով:Գիտեք ինչ կասեմ`մենք բոլորս մեր մասնագիտությամբ զինվորն ենք մեր հայրենիքի, սակայն մեջ բերեմ մի ոսկե երկտող` ԹՈՂ ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԻ ԻՐ ԶԻՆՎՈՐԻՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԶԻՆՎՈՐՆ Է ՍԻՐՈՒՄ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ??Այսքանը Աստված ձեզ դատավոր

Արման Բարդումյանի  ֆեյսբուքյան  էջից

Ավելի  վաղ  Արման Բարդումյանը  գրել էր.

«Քիչ առաջ լրացրեցի սոց.նախարարության էջում իմ դիմումը և մերժվեցի անմիջապես ու այդպես մի քանի իմ բարեկամներից նույնպես մերժվել են?Ես ունեմ երկու անչափահաս տղա երեխաներ որոնք վաղվա մեր բանակի զինվորներն են։ Ես ինքս օրավարձով աշխատող եմ և մարտի 9 ից չեմ աշխատում?Հիմա դիմում եմ ձեզ Ոնց է լինելու մեր վիճակը՞ ինչ եք ուզում ասել դրանով՞ Դեռ դիմումը չուղարկած անմիջապես եկավ բացասական պատասխան գոնե մի օր անցներ էդքան դարդ չէր լինի սրտիս?Ձեռ եք առնում՞ հերիք չէ հիմարի տեղ դնեք մարդկանց՞ Սա ձեր խղճին չի նստելու հիշեք?Վերևն Աստված կա?Գուցե ինքներդ ձեզնից և մարդկանցից փախնեք, բայց Աստծո դատաստանից դեռ ոչ ոք չի խուսափել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով