Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել կորոնավիրուսի հարցով անկախ հանձնախումբ

Այս օրերին, երբ Հայաստանում պատգամավորներ ու նախարարներն  ստանում են միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ, հասարակության ստվար զանգվածը լռում է: Մի մասը պարզապես համբերում է, հուսալով, թե ամեն ինչ կկարգավորվի, մի մասն էլ չի ցանկանում դուրս գալ մեծամասնության դեմ և լռում է, որպեսզի մնա «սպիտակ»:

Կան նաև սակավաթիվ մարդիկ, ովքեր փորձում են հարց բարձրացնել, թե ի՞նչու համաճարակի այս օրերին բժիշկներն անգամ չեն ստանում արժանապատիվ հավելավճարներ, իսկ պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնավորները ստանում են, սակայն համացանցում և իրականության մեջ կան փողոցային լակոտական արտահայտություններ գրող և արտահայտող անձինք, ովքեր իրենց հայհոյանքներով, սպառնալիքով, թույնով ու թարախով իսկույն «զսպում» են այդ անձանց և ահաբեկելով, վախեցնելով՝ չեզոքացնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հաճախ ոգևորում է իր այս համակիրների թիմին, նրանց բառապաշարը սնելով, «լափաման»«լափամանից զրկվածներ»«վնգստացցողներ»«շնաբարո դուրսպրծուկ» և այլ «գոհարներ» նվիրելով, որոնցով վերջիններս էլ ավելի են ոգևորվում և կրկին ժրաջան կերպով անցնում աշխատանքի: Նույն այդ անձանց սակայն չի հետաքրքրում այս օրերին շռայլորեն բաժանվող այդ միլիոնների հասնող պագևավճարների հարցը, նրանց հետաքրքրում են կառուցված գործարանները, «վիլաները», արտասահմանում գտնվող հայերի տները, ունեցվածքը, Երևանի Հյուսիսային պողոտայում բնակվողների ունեցվածքը, մոնումենտի դղյակները, շքեղ մեքենաները, հաճույքի վայրերից օգտվող անձինք, քանի որ այդ ամենը նրանց մոտ ասոցացվում է թալանչիների, կաշառքների և «լափամանից» օգտվածների հետ:

Այսինքն նրանց չի հետաքրքրում այն, որ հենց այս օրվա դրությամբ, երբ Հայաստանում ճգնաժամ է, հսկայական գումարներ են բաժանվում պատգամավորներին ու նախարարներին, որը կատարվում է ի տես ամենքի, փոխարենը նրանց հետաքրքում է անցյալի հուշերից և «նախահեղափոխական» կյանքից եկած ֆանտոմային պատկերացումը, թե գործարան կառուցածները, լավ տուն ունեցողները, լավ կյանքով ապրողները թալանչիներ են, որոնք նրանց ինչ-որ բաներ են պարտք և պիտի «մուծվեն»:

Նրանց չի հետաքրքրում անգամ այն, որ Ֆորբսի տվյալներով «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ» համարվող Սամվել ու Կարեն Կարապետյանները և Ռուբեն Վարդանյանը իրենց կարողությունները 90-ականներին ստեղծել են 0-ից և ոչ թե պետական գույքը կոպեկներով սեփականացնելով և աղքատ խավի վրա փող դիզելով, ինչպես, օրինակ, Հայաստանում վարվել է Նիկոլ Փաշինյանի քավոր-սանիկ գործարար Խաչատուր Սուքիասյանը, 1990-ականների սեփականաշնորհելով Երևանի ամենամեծ շինություններից մեկը՝ «Ռոսիա» կինոթատրոնը: Նրանց չի հետաքրքրում նաև այն, որ Կարապետյանները, Ռուբեն Վարդանյանը և մի շարք այլ անձինք հայտնի են ամբողջ աշխարհով և որ նրանց անունները որպես բարեխիղճ և արդար ձեռնարկատերերի նշված են անգամ գրքերում, նրանց կյանքի ուղին էլ քարոզվում է որպես օրինապահ և հաջողակ գործարար դառնալու օրինակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Խաչատուր Սուքիասյանի և նրա նմանների անունը  գրվելու է Հայոց պատմության սև էջերում, որպես ցուրտ ու մութ տարիներին ժողովրդի պետական գույքն անհամեմատ էժան գներով յուրացրած և հենց նույն ժողովրդի հաշվին միլիոնավոր դոլարներ դիզած անձի, ինչը որ պատերազմական վիճակում գտնվող և այդքան շատ աղքատներ ունեցող երկրում ուղղակի հանցագործություն է:

Այժմ եկեք վերադառնանք մերօրյա իրականություն  և   տեսնենք, թե ինչ է կատարվում: Մի կողմից, բժիշկները պայքարում են կորոնավիրուսի դեմ, իսկ մյուս կողմից՝ մի շարք երկրների ղեկավարներ իսկական պատերազմ են սկսում «ստվերային ղեկավարության» դեմ: Ձեռբակալվում են կորոնավիրուսի ստեղծման մեջ խառնված գիտնականներ: ԱՄՆ-ում խոսակցություններ են պտտվում, որ սա կապված է միլիարդատերներ Բիլ Գեյթսի և Ջորջ Սորոսի հետ և չի բացառվում անգամ, որ ԱՄՆ-ի իշխանությունը կկալանավորի անգամ նրանց: Պարզվել է, որ կորոնավիրուսի շուրջ փորձարկումներ են արվել Ավստրալիայում, Ուկրաինայում և մեր հարևան Վրաստանում գտնվող բիոլաբորատորիաներում: Ամեն օր կորոնավիրուսի պատճաով գրանցվում են հազարավոր մահեր:

Տասնյակ պետություններում քաղաքատնտեսական կոլապս է, և «ճաք է տվել» անգամ առողջապահական համակարգը: Սա նշանակում է, որ շուտով սկսվելու է պաշտոնանկությունների, ձեռբակալությունների մեծ ալիք, քանի որ շատ-շատերը ձախողել են իրենց աշխատանքը, որ շատ չինովնիկներ չեն իրականացրել պատշաճ ճգնաժամային կառավարում: Այդ երկրներից մեկն էլ մերն է:

Այսօրվա դրությամբ արդեն պարզվում է, որ մեկ ամիս տևած արտակարգ ռեժիմը երկարաձգվել է ևս 1 ամսով: Կառավարությունն իր միջոցներից անապահով խավի և տնտեսության գոյատևման համար արդեն բաշխել է միլիարդավոր դրամների օգնություն:

Դեռևս մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը տնտեսությունը փրկելու համար կներդնի ավելի քան 300.000.000 ԱՄՆ դոլար: Եվրոպայի կենտրոնական բանկը կորոնավիրուսի համավարակի հետևանքով էկոնոմիկային հասցված վնասի պատճառով Հայաստանին կտրամադրի մոտ 100.000.000 ԱՄՆ դոլարի չափ գումար: Միլիոնավոր դոլարների հասնող գումարների չափով Հայաստանին վարկեր և օգնություն են տրամադրում նաև այլ կառույցներ և անհատ բարերարներ:

Ընդհանուր առմամբ, սպասվում է, որ շրջանառվելու է ավելի քան կես միլիարդ դոլար: Իսկ Հայաստանում՝ իշխանության ղեկին են հենց նույն Ջորջ Սորոսի աջակցությամբ պաշտոնների արժանացած անձինք, ովքեր զբաղված են ինքնապարգևատրվելով և ուրիշների դեմ դավեր նյութելով, ատելություն տարածելով: Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է իսկույն ստեղծել ստացվող դրամական միջոցների և օգնության բաշխումն ու օգտագործումը վերահսկող, ստուգող անկախ կոմիտե, որը բաղկացած կլինի սփյուռքի բարերարների և Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից:

Հակառակ դեպքում՝ կունենանք հսկայական ռեսուրսների և ֆինանսական միջոցների կորուստ, որի առիթն ու պատճառը պարզելն ու մեղավորներին պատժելը կլինի շատ ավելի դժվար:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով