Daily Archives: 12.04.2020

Արցախում երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում: Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար.… Կարդալ ավելին »

Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

  «Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Նշվում է, որ Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի: «Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը… Կարդալ ավելին »

Ապրիլի 13-ից հանվելու են ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում: «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում: Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները: Մասնավորապես, թույլատրվելու… Կարդալ ավելին »

Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչները: Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր` Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության… Կարդալ ավելին »

Վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները: Արդեն ժամը 10:00-ին մայրաքաղաքի ողջ վարչական տարածքում այդ գործընթացը ամբողջովին ավարտված էր: Նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ: Արցախ / Տեղեկատվական շտաբ

«Նիկոլի պես անպատասխնատու և անօգնական ղեկավար վերջին Արշակունի Արտաշիրից հետո չենք ունեցել».Գարեգին Պետրոսյան

Դիլետանտությունը դեռ մի կողմ, Նիկոլի պես անպատասխնատու և անօգնական ղեկավար վերջին Արշակունի Արտաշիրից հետո չենք ունեցել: Ուրեմն տեսեք՝ ինչ մուտիտ է արել: Գազի գնի հետ կապված Լուկաշենկոն և Պուտինը տևական ժամանակ ընդհանուր հայտարարի չէին կարողանում գալ: Նիոկոլն իմանալով սա՝ Լուկաշենկոյին առաջարկում է գազի գնի հարցում «միասնական ճակատ ձևավորել»   ընդդեմ Պուտինի: Հիշու՞մ եք, երբ ասում էր… Կարդալ ավելին »

Մարտունու ԲԿ աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. Գնել Սանոսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Մարտունու ԲԿ աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Մարզպետի գրառումը՝ ստորև. «Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ. Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։ Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ,… Կարդալ ավելին »

Էս 30 տարում բանակ մտած բոլոր զենքերը մոռացվել են դե իսկ ելակը կապահովի մեր մարտունակության ամրապնդումը

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում է «էս ելակը դարձրցին մայկա-տրուսիկի պատմությունը Հիմա էլ ելակն են դարձրել քարոզչական նորույթ :Էս 30 տարում բանակ մտած բոլոր զենքերը մոռացվել են դե իսկ ելակը կապահովի մեր մարտունակության ամրապնդումը»:

Հափշտակություն dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում․ դատախազություն

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել հասարակական կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից 2017-2018թթ․ հատկացված միջոցների մշտադիտարկման արդյունքները և դրանց կից փաստաթղթերի պատճենները, որոնք ուսումնասիրության առարկա են դարձել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության գործառույթի շրջանակներում: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: «Արդյունքում պարզվել է, որ… Կարդալ ավելին »