Ապրիլի 13-ից հանվելու են ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:

Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝

Մշակող արդյունաբերության հատվածում՝
12 – Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 – Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝
71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով