Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

 

«Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Նշվում է, որ Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։

Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ) մոտ 60 քաղաքացու՝ հայրենիք անվճար վերադարձի ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստան մեկնել ցանկացող, բայց նշյալ չվերթով մեկնել չկարողացած 8 քաղաքացի օդանավակայանից տեղափոխվել է «Նոյ» հյուրանոց, իսկ 30 քաղաքացի՝ Պոդոլսկում գտնվող ժամանակավոր կացարան»,- գրված է հայտարարությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով