Daily Archives: 12.04.2020

Հոդս ցնդեց Հայկ Մարությանի խոստացած հերթական քայլը

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր թիմի կողմից առաջ քաշված հիմնական 7 դրույթները ներկայացրեց իր նախընտրական տեսահոլովակում, քայլերի տեսքով: Ահա և տվյալ 7 քայլերը. Քայլ 1-ին. ժողովրդավարություն՝ հանրաքվեների միջոցով: Քայլ 2-րդ. «Մաքրելու ենք»: Լուծել աղբահանության խնդիրը: Քայլ 3-րդ. «Կառուցելու ենք» խաղահրապարակներ: Քայլ 4-րդ. «Բարեկարգելու ենք» վերելակները: Քայլ 5-րդ. «Վերականգնելու ենք» պոլիկլինիկաները: Քայլ 6-րդ. «Կանաչապատելու են»: Բնապահպանություն: Քայլ 7-րդ. «Փոխելու ենք» տրանսպորտը: Պետք է ձերբազատվենք «Գազել» կոչվածներից: Ավելացնելու ենք մետրոյի 1 կանգառ Թումոյի մոտ:… Կարդալ ավելին »

Իրական փաստ N 0. Խաբեություն հայկական ձևով

Իրական փաստ N 0. Խաբեություն հայկական ձևով. Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հեղափոխություն կատարած կամ գուցե հեղափոխության հարցում քայլողներին աջակցած հանրությանը երեսով է տալիս իր կատարած աշխատանքը՝ ասելով, որ ինքը նվիրյալ չի և չի պատրաստվում 500 հազար դրամի համար զոհաբերել իր ներուժն ու հանճարեղ կարողությունները, որոնց շնորհիվ երկու տարվա ընթացքում կարողացել են բեկումնային փոփոխություններ… Կարդալ ավելին »

«Փաշինյանի դուխը չի հերիքու՞մ բարձրաձայնելու տեքստիլ արտադրամասի սեփականատիրոջ անունը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը   անդրադարձել է վարչապետի նախօրեի ֆեյսբուքյան ուղիղ միացմանը, որտեղ Փաշինյանն անդրադարձավ արտակարգ ռեժիմմի երկարացմանը: Գրառումը ստորև. «Փաշինյանի դուխը չի հերիքու՞մ բարձրաձայնելու տեքստիլ արտադրամասի սեփականատիրոջ անունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր facebook-յան ուղիղ միացման ժամանակ, անդրադառնալով արտակարգ իրավիճակի երկարաձգմանը, կրկին անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը և բացահայտեց, որ 1000-ին մոտ հիվանդների մեծ մասը… Կարդալ ավելին »

Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Այսօր այ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և… Կարդալ ավելին »

ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում. ըստ նախնական տվյալների կա 4 տուժած

  Ապրիլի 12-ին, ժամը 08:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների կա 4 տուժած:

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Ford-ը. կա 6 վիրավոր

Shamshyan.com–  փոխանցմամբ,   այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատվորեն ժամանել է ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:… Կարդալ ավելին »

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ լաբարատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով, նախորդ օրը ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել: Այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության (Քարվաճառ) է, քանի որ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի և հիվանդանոց է դիմել երկկողմանի թոքաբորբով, առաջին վարակվածի մոտ թոքաբորբ կա, որն առավելապես կապված է… Կարդալ ավելին »

Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ի ժամը 08:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության… Կարդալ ավելին »

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 47-ով

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 47-ով: Առողջացածների թիվը 197 է, փաստացի բուժվողներինը՝ 803: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 7164 քաղաքացի: