Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է. նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. Գևորգ Դերձյան

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կտրվի հավելյալ տեղեկություն»,- տեղեկացրել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից երեխա էր վիրավորում ստացել:

Տավուշի մարզի՝ հայ-ադրեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից տեղի էր ունեցել դիվերսիոն ներթափանցման փորձ, որ հայ դիրքապահների կողմից հետ է շպրտվել ելման դիրքեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով