Ադրբեջանական կողմի գնդակոծման հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, միջազգային կառույցներին հատուկ նամակ կուղարկվի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգ այն մասին, որ այսօր 19:00-ի սահմաններում Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում ադրբեջանական կողմի գնդակոծման հետևանքով վիրավորում է ստացել 14-ամյա երեխա։

Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվության միջոցներում: Այս մասին պաշտոնական հայտարարություն է արել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ պաշտոնական տեղեկատվության` հայկական կողմից նաև վիրավորում է ստացել երկու զինծառայող:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել ինչպես Ոսկեվանի, այնպես էլ Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավարի հետ: Քննարկվել է առկա վիճակը, ստացվել են դեպքին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ:

Նախնական տվյալներով 14-ամյա դպրոցականը վիրավորվել է կրծքավանդակի շրջանում՝ Ոսկեվան գյուղը թիրախավորած ադրբեջանական զինուժի գնդակոծման հետևանքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեխան գտնվում է բժշկական անմիջական հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Առաջիկայում կամփոփվեն դեպքին առնչվող, ինչպես նաև վերջին շրջանում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության դեպքերի մասին բոլոր տվյալները:

Հաշվի առնելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու մանդատը՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ամփոփած տեղեկությունները հատուկ նամակով կուղարկի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով