Ո՞ւր է Երևանի քաղաքապետը

Վերջին օրերին հանրությանը ի թիվ այլ հարցերի հետաքրքրում է նաև այն, թե ուր է Երևանի քաղաքապետը: Այս հարցը խորհրդավոր մշուշով է պատված: Սկզբից լուրեր տարածվեցին, որ Հայկ Մարությանը խորհրդակցության կեսից թողել և դուրս է եկել դահլիճից այն բանից հետո, երբ մասնակիցներից մեկը անզգուշություն է ունեցել հազալու: Այնուհետև ևս մեկ լուր տարածվեց, որ քաղաքապետը լքել է Հայաստանը և մեկնել է Չեխիա: Հետո իմացանք, թե իբր վերադարձել է Չեխիայից վերջին չվերթով: Եվ քանի որ քաղաքապետը պահպանում էր քար լռություն, հանրությունը հակված էր հավատալու այդ լուրերին: Այնուհետև 5 օր առաջ վերջապես տեսանք քաղաքապետին Ավագանու նիստը վարելուց ու հասկացանք, որ նա մարտական է տրամադրված, պատրաստ է գլուխներ կտրել և այլն:

Արդարության համար նշենք, որ մարտի 17-ին պաշտոնական տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ 2020 թվականի ընթացքում երկրից չի բացակայել: Նշենք նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքապետը հանրությանը խաբել է 8 հարցում, մեզ իրավունք ենք վերապահում չհավատալ նրան: Ինչո՞ւ հենց 8: Հիշենք, որ քաղաքապետը իր նախընտրական 9 խոստումներից միայն մեկն է կատարել, այն էլ մեծ դժվարությամբ: Այս բոլոր իրադարձություններից հետո Երևանի քաղաքապետը դարձյալ ընդհատակ է անցել: Վերջին օրերին տեսնող չի եղել: Գուցե և գալիս է քաղաքապետարան, բայց…

Հիմա եկեք պատկերացնենք՝ ի՞նչ կլիներ, եթե Մեծ Բրիտանիայի այժմյան վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոնդոնի քաղաքապետ եղած ժամանակ իրեն այդպես պահեր, ի՞նչ կլիներ նրա հետ հաջորդ օրը: Կամ պատկերացրեք, որ սեպտեմբերի 11-ի ողբերգական դեպքերից անմիջապես հետո, երբ օրեր շարունակ Նյու-Յորքի օդում այնքան ցեմենտի փոշի կար, որ շնչելը վտանգավոր էր, Ռուդի Ջուլիանին կորեր տեսադաշտից և չլիներ գործողությունների կիզակետում իր կյանքը վտանգելով: Բայց դե իհարկե մենք չենք կարող համեմատել Բորիս Ջոնսոնին կամ Ռուդի Ջուլիանիին Կարգին Հայկոի հետ, նրանք լուրջ մարդիկ են՝ քաղաքական դպրոց անցած, նրանք դժվարին պահերին հօդս չէին ցնդի անհետ:

Մեր համոզմամբ, աշխարհը չի տեսել այսպիսի քաղաքապետ, որը առաջին իսկ վտանգի դեպքում ուղղակի ռադարներից կորում է և նույնիսկ չի երևում իր ղեկավարության ներքո գտնվող մեր հայրենիքի մաենամեծ քաղաքի փողոցներում իրավիճակը ուսումնասիրելու համար:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ օրվա իշխանությունը ծայրահեղությունից ծայրահեղություն է ընկնում՝ չկարողանալով պահպանել ողջամտություն: Վարչապետի աթողին հայտնված անձնավորությունը և իր կինը առանց դիմակների և ձեռնոցների փողոցներն են ընկնում անհասկանալի հորդորներով և բուկլետներով, իսկ քաղաքապետի աթոռին հայտնված դերասանը, որը ամեն առիթով գլուխ է գովում, որ իրեն ընտրել է Երևանի քաղաքացիների 80 տոկոսը և որի պաշտոնը ենթադրում է հինգ մատի պես միլիոնանոց քաղաքի խնդիրները իմանալը, վախից փողոց չի դուրս գալիս: Պատկերացնու՞մ եք՝ որքան է վախեցած քաղաքապետը, որ նույնիսկ ինքն իրեն փիառ անելու համար փողոց չի դուրս գալիս: Արդյո՞ք այդպիսի մարդը իրավունք ունի ղեկավարել մեր հայրենիքի մայրաքաղաքը:

Լավ քաղաքապետ լինելը միայն գլուխներ կտրելու սպառնալիքներով կամ բոցաշունչ խոստումներով չի, հարգելի Հայկո: Լավ քաղաքապետը այս օրերին պիտի դիմակն ու ձեռնոցները հագներ և դուրս գար միլիոնանոց մայրաքաղաքի փողոցներ իրավիճակին ծանոթանալու և ամեն ինչ վերահսկելու համար:

Նատալյա Սաղիյան

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

«Համոզված եմ, որ սա անձնական հաշվերհարդարի մի մասն է».Նարե Գրիգորյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով