Տիգրան Ավինյանը Զվարթնոց օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումներին

Այսօր Զվարթնոց օդանավակայանում ծանոթացել եմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա մասնավորապես նշել է, որ անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարևորել եմ կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպվածությունը ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորները (անկախ նրանից թե ժամանել են ռիսկային գոտու երկրից թե ոչ) պետք է լրացնեն հասցեական քարտերը, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը»,- գրել է Ավինյանը և հավելել, որ ներկա է եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով