Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին

Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։

Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով