Ադրբեջանում ՄԹ դեսպանը հանդիպել է, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցչի հետ ու քննարկել հակամարտության կարգավորումը. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որին կցել է լուսանկար և գրել, որ Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարպը հանդիպել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցչի հետ ու քննարկել հակամարտության կարգավորումը:

«Իսկ սա արդեն ՄԹ դեսպանն է Ադրբեջանում, ով մեզ բոլորիս հայտնում է, որ հանդիպել է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցչի հետ ու քննարկել հակամարտության կարգավորումը: Ինձ թվում է տվյալ պահին ճիշտ կլինի Արցախի նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուները արտահայտվեն տվյալ կապակցությամբ ու հստակ դիրքորոշում ունենան ադրբեջանցիներին` Զանգելան վերադարձնելու պլանի շուրջ:

Անզոր Մնացականյանին տեսնող լինի մի հատ իմ կողմից խնդրում եմ թքեք վրեն էլի: Ինքս կանեի, ուղղակի մեր հրավերները արհամարհում է:»,- գրել է Դանիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիևի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով