Թռիչքաձև աճի փոխարեն անշարժ գույքի շուկայում ունենք թռիչքաձև անկում

Ցանկացած բանիմաց և գիտակից մարդ գիտի, որ ցանկացած զարգացող երկրում և անգամ տեղում դոփող երկրում, որն առաջ էլ չի գնում, բայց չկա նաև շուկայի փլուզում և անկում՝ բոլոր ոլորտներում էլ ինչ-որ չափով անգամ «չեղած տեղից» 2-3 տոկոս կամ մի փոքր ավելին աճը գրանցվում է:

Օրինակ, «թավշյա հեղափոխականներն» անըդնհատ դրոշակ դարձրած ցուցադրում են, որ Հայաստանը 2019-ին նախկին տարիների համեմատ ռեկորդային թվով ավելի շատ զբոսաշրջիկներ է ընդունել: Սակայն նրանք չեն նշում, որ 2018-ին ևս Հայաստանը նախկին տարիների համեմատ ռեկորդային թվով ավելի շատ զբոսաշրջիկներ է ընդունել քան դրա նախորդ տարիներին, ու 2017-ին էլ Հայաստանը նախկին տարիների համեմատ էր ռեկորդային թվով ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունել, ու այդպես շարունակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանի և «թավշյա հեղափոխականների» խոստացած թռիչքաձև աճն այդպես էլ չգրանցվեց: Տուրիզմի և մի շարք այլ ոլորտներում գործում է հենց այս մի քանի տոկոսի իներցիոն աճի սկզբունքը, իսկ մի շարք այլ ոլորտներում էլ, որոնց մասին այսօր չի խոսվում, գործում է թռիչքաձև անկում:

Այսօր պարզվում է նաև, որ 2019-ին Հայաստանում օտարերկրյա քաղաքացիները գնել են 674 անշարժ գույք, փոխարենը վաճառել 1266-ը, այսինքն մոտ կրկնակի անգամ ավելի շատ։ Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում տուն գնելը հաճախ միանվագ խոշոր գումարի ներդրում է օտար երկրից դեպի Հայաստանի շուկա և տնտեսություն, իսկ օտարերկրացու կողմից Հայաստանում անշարժ գույքի վաճառը, հետևաբար, Հայաստանի շուկայից խոշոր գումարի դուրս բերում է և արտահոսք: Սա տեսնելով հասկանում ենք նաև, որ 2019-ին օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում ներդրվել է «իքս» քանակի (օրինակ՝ 1,000,000,000$ ), սակայն միաժամանակ արտահանվել է 1.8 «Իքս» գումար (1,800,000,000$ ): Այսինքն, սա փաստում է, որ այս ոլորտում ևս կա թռիչքաձև անկում, և Հայաստանի տնտեսական դաշտը կորցնում է նախկինում ձեռք բերված ահռելի մեծ գումար: Մեկ այլ վիճակագրական տվյալի համաձայն, 2018-ից կտրուկ աճել է գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը, այսինքն «թավշյա հեղափոխությունից» հետո հպաաաարտ քաղաքացիներին ամեն օր թալանում, կողոպտում, գցում, սպանում, բռնաբարում են ավելի ու ավելի շատ, քան «նախկինների» օրոք: Սրանից դատելով դժվար չէ հասկանալը, թե ինչու օտար երկրներում բնակվող հայերը, որոնք մեծամասամբ «Նիկոլի կողքին կանգնած» են, այնուամենայնիվ այդպես էլ չեն վերադառնում Հայաստան և Նիկոլի կողքին կանգնում, ոչ միայն իրենց խոսքով և ֆեյսբուքյան գրառումներով, այլ նաև իրենց կապիտալով, գործով և անձով:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով