Սերժ Սարգսյանը, ինչպես և սպասվում էր, կգլխավորի հայաստանյան նոր ընդդիմությունը

Երկու տարի պահանջվեց, որ մարդիկ հասկանան, որ միակ մարդը ով ունակ է համախմբել ընդդիմոթյան մեծամասնությանը, դա ՀՀ երրորդ նախագահն է: Սա հատկապես ցայտուն ակնհայտ դարձավ փոտրվարի 25-ին, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործի առաջին դատավարության օրը, երբ դատարանի շենքի մոտ հավաքվել էր տարբեր հաշվարկներով 3200 – 3500 մարդ:

Եվ սա այն պարագայում, երբ ըստ էության չէր իրականացվել որևէ քարոզչություն, ընդամենը նախօրեին տարածվել էր մեկ ուղերձ: Իսկ եթե սրան ավելացնենք նաև այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանն առհասարակ լուռ է, երեք օրը մեկ ուղիղ եթեր չի մտնում և բոցաշունչ ճառեր չի տիրաժավորում, այլ փոխարենը Զագրեբում ունենում է 3-րոպեանոց ելույթ, որի բովանդակությունն այնքան հզոր է լինում, որ կաթվածահար է անում Հայաստանի հեղափոխական քարոզչամեքենան, ապա շատ պատասխաններ ինքնաբերաբար ընկնում են իրենց տեղերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանը չի խուսանավում Արցախի հիմնախնդրի մասին խոսելիս, նա ուղիղ ասում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սերժ Սարգսյանը բոլոր առիթներով այցելում է Եռաբլուր, իր ռազմական ընկերների շիրիմներին: Նա հարգանքի տուրք է մատուցում բոլոր անմեղ նահատակներին: Իսկ օրվա իշխանության ներկայացուցիչներն ու զանազան մերձիշխանական ֆիգուրները Եռաբլուրի տեղը հիշում են միայն այն դեպքում, երբ կա էկրաններին երևալու շանս: Ինչպես որ ասում են՝ զգացեք տարբերությունը: Այսպիսի ճչացող տարբերությունների օրինակներ կարելի է շատ բերել, սակայն դրա կարիքը չկա:

Միայն կույրը չի տեսնի, որ այն իշխանությունը, որը ուրանում է իր հերոսներին և իր փառահեղ անցյալը չի կարող երկար գոյատևել: Ցույց տվեք մի ընդդիմադիր գործչի, որի համար սաստիկ ցրտին ահավոր վատ եղանակային պայմաններում փողոց դուրս կգա 3000 մարդ: Չկա այդպիսինը, նույնիսկ 300 մարդ հավաքող չկա: Իսկ Սերժ Սարգսյանը, ում երկու տարի առաջ խելակորույս ամբոխը մերժում էր և ում մերժելու կոչեր մինչ օրս պարբերաբար հնչում են օրվա իշխանության ներկայացուցիչների ելույթների ժամանակ, փետրվարի 25-ին ստացավ այնպիսի աջակցություն նույն այն ժողովրդի կողմից, ում անունից պատեհ-անպատեհ առիթներով շատ են սիրում հոխորտալ զանազան հեղափոխական գործիչներ, որ իշխանական ճամբարը խորը ընկճախտի մեջ հայտնվեց:

Մի բան պարզ դարձավ փետրվարի 25-ին՝ Սերժ Սարգսյանը կարիք չունի որևէ PR-ի, քանի որ կարիք չունի իր մասին հիշեցնելու: Նրան հիշում են, իրեն վստահում են և իրեն աջակցում են: Ուստի արդարացի կլինի բարձրացնել հետևյալ հարցերը՝ ինչո՞ւ չպետք է այդքան վստահություն և աջակություն վայելող նախկին նախագահը լինի ընդդիմության առաջնորդ և որոշի նրա անելիքները: Ավելին, իսկ ո՞վ է ասել, որ նա չի կարող նորից ընտրվել և ղեկավարել Հայաստանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միանշանակ կարող է, ըստ էության դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով