«Մոտ մեկ շաբաթ է մասնագետները աղմուկ են բարձրացնում կորոնավիրուսի վերաբերյալ,իսկ ԱՆ նախարարը ծաղրում էր նրանց անհանգստությունը».Նունե Ներսիսյան

Արդեն մոտ մեկ շաբաթ է մասնագետները աղմուկ են բարձրացնում կորոնավիրուսի վերաբերյալ,իսկ ԱՆ նախարարը ծաղրում էր նրանց անհանգստությունը: Վաղ առավոտից տեղեկացանք ,որ ՀՀ ում արդեն հաստատված դեպք կա: Կոչ եմ անում կառավարության անդամներին հրատապ կառավարության արտահերթ նիստ հրավիրել,մշակել ծրագրեր այս իրավիճակից ելնելով: Պետք է ունենալ հստակ ծրագիր
1. Հիվանդների հայտնաբերման, տեղափոխման, մեկուսացման և բուժման վերաբերյալ
2.Պոլիկլինիկաներում սահմանել շուրջօրյա ծառայություն,բուժաշխատողների համար կազմակերպել վիրուսի հետ կապված աշխատանքներ
3. Արագ կազմակերպել որևէ բուժհաստատությունից մաքսիմալ հիվանդներին տեղափոխել այլ հաստատություն և տվյալ հաստատությունում իզոլացնել վարակակիրներին
4. Ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդի տրամադրման ժամկետների փոփոխման հարցը հաստատել
5. Լուծել դիմակների հարցը ,քանի որ ինչ ինչ պատճառներով դեղատներում դիմակներ չկան
6. Ամենակարևոր հարցը ,թեստերի քանակը ավելացնել ,քանի որ հանրապետությունում ընդամենը 850 000 նմուշ ունենք:
Սիրելի հայրենակիցներ կրկին հորդորում եմ ձեզ խուճապի չմատնվել ,եղեք աչալուրջ,հետևեք անձնական հիգիենային,կրեք դիմակներ,մարդաշատ վայրերից խուսափեք,բնակարանները ,աշխատասենյակները հաճախ օդափոխեք:
Ի դեպ կուզենայի Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրենին ,որը երկու օր առաջ ,երբ այցելել էինք իր մոտ տեղեկություններ ստանալու համար ,հարց ուղղել . «Հիմա կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ ո՞նց եք վարվելու և ու՞ր պետք է դիմեն:

«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով