Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդի նախագահ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«եկած վարակված ուղևորը բնականաբար վարակել է ինթնաթիռում գտնվողներին, անցակետի աշխատակիցներին, տաքսիստին և իր հարազատներին:
Ո՞նց կարելի էր վարչապետի կարգադրությունից հետո Իրանի սահմանը չփակել:
Ո՞վ է հիվանդի հետ առնչություն ունեցողներից զննվել, կորոնավիրուսի թեստ անցել, հոսպիտալացվել:
Ոչ ոք… սա հանցավոր թեթևամտության հետևանք է:
Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար:

«Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով