Մի շաբաթ առաջ ասածը չլսելու հետևանքով հիմա վարակված անձի հետ շփվածներին ենք փնտրելու ու մեկուսացնելու, երբ կարելի էր ուղղակի Իրանից ժամանած ուղևորների համար կարանտին սահմանել. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքին։ Նա մասնավորապես նշել է, որ ինչպես Իրանից են եկել ու չի պահպանվել 14 օր կարանտինը, հիմա էլ Միլանից են գալիս նույն կերպ։

Մարուքյանն առաջարկել է դադարեցնել Միլան-Երևան չվերթները։Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այնպես ինչպես Իրանից են եկել և 14 օր կարանտին չի կազմակերպվել, հիմա էլ Միլանից են գալիս նույն կերպ, և եթե Կորոնավիրուս հայտնաբերվի այդ մարդկանից որևէ մեկի մոտ, այն ժամանակ նոր իրենց հետ շփվողներին էլ կմեկուսացնեն։ Դրա փոխարեն Երևան-Միլան չվերթները պետք է դադարեցվեն: Համաճարակի քաղաքներից կամ երկրներից եկած մարդկանց պետք է 14 օրյա կարանտինային պայմաններում պահել: Մի շաբաթ առաջ ասածը չլսելու հետևանքով հիմա վարակված անձի հետ շփվածներին ենք փնտրելու ու մեկուսացնելու, երբ կարելի էր ուղղակի Իրանից ժամանած ուղևորների համար կարանտին սահմանել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով