«Մենք՝ Արցախցիներս, պառակտվող ազգ չենք՝ ոչ գույների, ոչ էլ խմբավորումների…».Ստելլա Աբրահամյան

Մենք՝ մեր գոյատևման պայքարի քառուղիները հաղթահարել ենք ազգային արժանապատվությամբ, բայց մարդկային և տարածքային մեծ կորուստներով։
Մեր կորուստները ավելի քիչ կլինեին, եթե մենք ավելի միասնական լինեինք։
Բոլորիս համար սա տեսական ճշմարտություն է և մեր գերխնդիրը՝ այս ճշմարտությունը քաղաքականության հիմքում դնելն է՝ միասնությունը ազգային հոգեբանություն, գործելակերպ ու գաղափար դարձնելը։
Մենք՝ Արցախցիներս, պառակտվող ազգ չենք՝ ոչ գույների, ոչ էլ խմբավորումների…
Մենք միշտ էլ համախմբվել ենք մեր պետության, մեր պետականության, մեր սուրբ գաղափարի շուրջը…
Մենք մեր թշնամիների՝
«Բաժանիր, որ տիրես »   անբարոյականությանը միշտ էլ հակադրել ենք մեր անբաժանելիության, մեր միասնականության, մեր համախմբվածության, մեր հավաքական ուժ լինելու բարոյականությունը…
Վկան՝ մեր կերտած փայլուն, աննախադեպ հաղթանակները և հազարամյակներ ի վեր ոսկյա տառերով արձանագրված՝ մեր Հերոսական Պատմությունը…
Մենք միայն միասնությամբ ու միաբանությամբ ստեղծված հավաքական ուժով կարող ենք դիմակայել ու հաղթել մեր դարավոր՝ արյունաբու թշնամուն….

Ստելլա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով