Մենք պահանջում ենք, որ Կառավարությունը պատասխանի խմբակցության դիմումին.Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության բակում

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փարաքար համայնքի այն բնակիչները, որոնք չեն ընդունում դեկտեմբերի 5-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքները, այսօր՝ հունվարի 20-ին, բողոքի ակցիան են իրականցնում Կառավարության շենքի առջեւ:

«Ստորագրահավաք ենք իրականացրել, եւ ընտրողների 60 %-ը միացել է այդ ստորագրահավաքին: «Ապրելու երկիր» խմբակցությունը հունվարի 3-ին Կառավարությանը ներկայացրել էր պահանջ, ո վաղաժամկետ դադարեցվեն ավագանու լիազորությունները, եւ նշանակվեն նոր ընտրություններ, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի, եթե երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ: Մենք պահանջում ենք, որ Կառավարությունը պատասխանի խմբակցության դիմումին եւ համապատասխան քայլեր ձեռնարկի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստորագրահավաք ենք իրականացրել ու ընտրողների 60%-ը միացել է այդ ստորագրահավաքին: «Ապրելու երկիր» խմբակցությունը հունվարի 3-ին Կառավարությանը ներկայացրել էր պահանջ, որ վաղաժամկետ դադարեցվեն ավագանու լիազորություններն ու  նշանակվեն նոր ընտրություններ, քանի որ, ըստ ՏԻՄ օրենքի, եթե երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով