Լուսի Քոչարյան բայց այդ կինը մեղավոր չէ, մեղավորը իշխանությունն է ,որովհետև անպատասխանատու պոպուլիստներ են

Լուսի Քոչարյան բայց այդ կինը մեղավոր չէ, մեղավորը իշխանությունն է ,որովհետև անպատասխանատու պոպուլիստներ են, մեղավորը նրանք են, որովհետև ինքնահավան ու մեծամիտ են, որովհետև ասում էին կորոնավիրուսը ում շունն ա և ոչ մի քայլ չէիք ձեռնարկում: Այդ կինը էպիդեմիոլոգ չէ ,որ հասկանար :

Եվ հա ասեմ ,ինձ հասած տեղեկություններով կնոջը հենց օդանավակայանում հսկողներից մեկն է բաց թողել ,իբրև լավություն ,քանի որ ծանոթ է եղել: Արդյո՞ք այդ կինն է մեղավոր ,որ երեք չորս օր անց , նոր սկսում են ուսումնասիրել և մեկուսացնել մասնակիցներին: Արդյո՞ք այդ կինն է մեղավոր ,որ տնային պայմաններում նշանակել են ներերակային սրսկումներ ,առանց թեստավորման ,առանց հետազոտման: Արդյո՞ք այդ կինն է մեղավոր ,որ էպիկենտրոնից եկած ինքնաթիռով ուղևորներին ուղարկել են տուն և ոչ թե մեկուսացրել են: Եվ հա ասեմ ,որ ինքնամեկուսացման կոչ կարող են անել այն ժամանակ ,երբ մարդը միայնակ է ապրում ,երբ վտանգներ չկան ,երբ պանդեմիա հայտարարված չէ: Մեղքը բարդել կնոջ վրա ,դա կրկին անգամ անտեղյակության և անգործության մասին է խոսում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետության ֆունկցիան քաղաքացիների գիտակցությանը թողնելը, առնվազն հակասում է ВОЗ -ի օրակարգին :
Հ.Գ. Ինչու միայն ինքնամեկուսանանք, գուցե նաև ինքնակազմակերպվենք և ինքակառավարվենք։

«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

…..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք,որ Լուսի Քոչարյանը  կորոնավիրուսով վարակված կնոջն անվանել էր խոզ տականք:Լուսի  Քոչարյանի գրառումն ամբողջությամբ`

Լուսի Քոչարյան

Էջմիածնի կնոջ հետ շփվածների խմբում՝ ևս 2 դեպք։
Կներեք էլի, որ ասեմ, որ այդ կինն անպատասխանատու, խոզ տականք ա, շատ կոպիտ կհնչի՞։ Ինձ թվում ա՝ ոչ այնքան։ Տեսնես՝ ոնց ա իրեն զգում։ Ես, օրինակ, ամոթից ու նեղվածությունից գետինը կմտնեի։ Ասենք կաղերսեի գետնին բացվել ու կուլ տալ ինձ։

Էսպիսի եսակենտրոն տականքները պետք ա դաս ու խրատ լինեն օրինակ ինձ պես արտասահմանից եկողներին։ Այսքան խոսելու ու էդ կնկան դատափետելու իմաստը դա ա։

ԱՄՆ-ից գալու եմ 2 օրից՝ բացառիկ ու զիլ ծրագիրս ընդհատած, սիրած մարդկանց էդ կնկա տածած կարոտից ոչ պակաս կարոտած։
ԱՄՆ-ի դեպքում Իտալիայի պես խիստ ցուցում չկա, բայց մեկա, 14 օր ինքնամեկուսանալու եմ առանձին տանը մեն-մենակ՝ ահռելի ծախսով։ Չեմ գնալու եթերների ու չեմ վճարվելու, քանզի էդ տիպի երկրում չենք ապրում, որ վճարվեմ։ Ամեն ինչ ինքներս մեզ վրա ա՝ կանխարգելիչ քայլերից, դեպրեսիվ վիճակից մինչև ֆինանսական ծախսեր։

Էս ամենը սոսկալի ա իմ պես 101% էքստրովերտ մարդու համար։ Բայց Էջմիածնի անամոթ կինն ու նրա պես վարվելն ավելի սոսկալի են։ Մի արեք տենց։

Diana Naghdalyan , քեզնից պաշտոնապես ներողություն եմ խնդրում մեկուսանալու վերաբերյալ վիճելու համար։ Ճիշտ ա, բարդ ա մնում դա անելը, բայց դե պետք ա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով